Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Բրյուսելում կքննարկենք նաև գերիների հետ կապված հարցերը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին այն մասին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Բրյուսելում նախատեսվող հանդիպումից՝ Արցախյան հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման մասով, նախատեսվո՞ւմ է արդյոք գերիների վերադարձի հարցի քննարկում, ի՞նչ սպասելիքներ կան:

«Կարևոր նրբությունը հետևյալն է, որ մենք, այնուամենայնիվ, կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին: Կարծում եմ՝ այո, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում գերիների հետ կապված հարցերը: Եվ ընդհանուր Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն: Նաև ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի: Եվ ես չեմ կարծում, թե ճիշտ է ձևավորել ակնկալիք՝ ամեն կոնկրետ հանդիպումից՝ կամ նեգատիվ, կամ պոզիտիվ, այդպիսի արագ արդյունքների ակնկալիք պետք չէ ձևավորել»,-ասաց Փաշինյանը:

Տարածաշրջանում  կա լարվածություն, և այդ լարվածությունը հաղթահարելու համար Փաշինյանը կարևորեց բանակցելը,  բանակցությունների հնարավորություններն օգտագործելը: Վարչապետը կարևորեց նաև, որ ՀՀ-ի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված լուծումներ կամ փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել:

Վարչապետը հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում  տեղի է ունենալու հանդիպում: «Ընդ որում, այդ հանդիպման շուրջ խոսակցությունները երեկ չեն սկսվել, դրանք ավելի վաղ սկսած խոսակցություններ են: Այսպիսի հանդիպումների, պայմանավորվածությունների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն»,- ասաց վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում