Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին Սոչիում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք էին բերվել նոյեմբերի 9-ին հունվարի 11-ին, ինչպես նաեւ կուրվագծվեն Ղարաբաղում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այս հանդիպումը անհրաժեշտ էր, դրան պետք է հանգիստ նայել։