Wednesday, 08 12 2021
01:00
Հունաստանի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից
00:45
Քաբուլում ԵՄ ներկայացուցչություն կբացվի
Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է․ Տարոն Սիմոնյան
ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների
Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա
Կառավարությունը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու համար պատվիրակություն է գործուղում Փարիզ
Քիչ առաջ դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշման մասին
23:00
Պուտինի և Բայդենի բանակցությունները ավարտվել են
Գնել Սանոսյանը առցանց ձևաչափով մասնակցել է «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին
Եթե Ալեն Սիմոնյանը չգա, շատ վատ է լինելու․ գերիների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
22:25
Բայդենը Պուտինի հետ բանակցության արդյունքները կքննարկի եվրոպական առաջնորդների հետ
Ազգային ժողով այսօր չկա․ ԱԺ-ն դարձրել են «տեցի կռուգ»․ Հակոբ Մովսես
Բաքուն մի բան է ասում, Երևանը՝ հակադարձում, Մոսկվան՝ լռում․ նախորդ անգամ հասան արյունահեղ պատերազմի, ինչի՞ են ուզում հասնել հիմա․ Տարասով
Մինչ ԱԺ-ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում. Տաթևիկ Հայրապետյան
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ. Գրիգորյան
21:30
Բայդենը հույս ունի, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Պուտինի հետ
21:15
Պուտինը և Բայդենը սկսել են բանակցությունները տեսակապի միջոցով
Ալեն Սիմոնյանը թիրախավորված է․ Մոսկվան մեր հոգին փչացնում է
Թուրքիայում սոցհարցման նոր արդյունքներ են հրապարակվել. իշխանական ուժերը զիջում են ընդդիմադիրներին
Հաագայի դատարանը Հայաստանի հայցով պահանջներ է դրել Բաքվի առաջ․ Լուրերի հիմնական թողարկում
Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն- վարչություն
20:10
Հաագայի դատարանը պահանջել է Ադրբեջանից կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
Տեղամասերում «սև կուրտկով» տղեն Քոչարյանն էր, որին իշխանությունը բերեց մեծ հրապարակ
Նորմերը գրված են արյան գնով, որ կյանքեր փրկեն․ ՔՏՀԱՏՄ ղեկավար
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը
Տենց դուխով են, թող գան, սպասում ենք․ Դաշնակցականների ցույցը ԱԺ դիմաց
Կարևոր արդյունք Հաագայում
Ուղիղ․ Գերիների հարազատները Կառավարության դիմաց են․ բողոքի ակցիա

Պուտինը հասավ իր նպատակին. Փաշինյանն ու Ալիևը Բրյուսել կմեկնեն Սոչիով

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածության մասին: Ըստ Կրեմլի հաղորդագրության, եռակողմ հանդիպմանը քննարկվելու է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ծրագրվում է քննարկել հետագա քայլերը՝ կայունության և ռեգիոնում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Որևէ ստորագրվելիք փաստաթղթի մասին խոսք չկա, ինչը սակայն չի բացառում որևէ նոր հայտարարության ստորագրումը:

Նոյեմբերի 26-ի հայտարարությունը փաստորեն նախորդում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որի մասին հայտարարվեց նախորդ շաբաթավերջին: Այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԽ նախագահ Շարլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո: Միաժամանակ, Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության մասին հայտնի էր դեռևս սեպտեմբերից: Դրա մասին խոսվեց համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից հետո: Մոսկվայի եռակողմ հանդիպում նախաձեռնելու մտադրության մասին հայտնի դարձավ ավելի ուշ: Հայաստանի մեդիայում եղավ արտահոսք նաև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ, ինչը հերքեց պաշտոնական Երևանը:

Մոսկվան ավելի ուշ հայտարարեց, որ փորձում է կազմակերպել հանդիպում տեսակոնֆերանսի ձևաչափով: Միաժամանակ նշվում էր, որ չկա եռակողմ հանդիպման վերաբերյալ կոնսենսուս: Այդ հայտարարությունների ֆոնին էլ հայտնի դարձավ Բրյուսելում հանդիպելու պայմանավորվածության մասին: Եվ ահա, հայտարարվում է նաև Սոչիի հանդիպման պայմանավորվածության մասին, թեև նախօրեին հայկական մամուլում այդ կապակցությամբ ի հայտ եկած արտահոսքի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, թե քննարկվում են տարբեր ձևաչափեր, բայց դեռ չկա պայմանավորվածություն: Փաստորեն հաջողվել է գալ կոնսենսուսի և հարց է, թե կողմերից հատկապես որ մեկն էր դիմադրում և ինչ հարցում: Միաժամանակ հարց է նաև, թե Սոչիի հանդիպումից հետո ինչ են քննարկելու Բրյուսելում, և արդյո՞ք այդ երկու հանդիպումները միմյանց հակադիր են: Թեև, քաղաքական ողջախոհությունը թույլ է տալիս մտածել, որ հազիվ թե այդ հանդիպումների կազմակերպիչները կամ նախաձեռնողները գնան այդպիսի հակադրության, լավ պատկերացնելով, որ առնվազն միմյանց որևէ էական քայլի խանգարելու ներուժ իրենք ունեն, հետևաբար հակադիր պրոցեսները թերևս դատապարտված են: Այլ հարց է, որ կամ համադրված աշխատանքի որոշակի ընդհանուր համաձայնություն Մինսկի խմբի համանախագահ եռյակի մոտ, ինչի մասին վկայում են համանախագահների վերջին հայտարարությունները, թե եռակողմ, թե առանձին երեք երկրների դիվանագետների մակարդակով: Ըստ այդմ, հնարավոր է խոսք կարող է լինել համանախագահների ենթակայությամբ ընդհանուր գործընթացի մասին, որին զուգահեռ գործընթաց կամ ենթագործընթաց է ՌԴ հովանու ներքո եռակողմ ձևաչափը:

Ներկայումս կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով փորձ է արվում չհակադրել դրանք միմյանց, թեև ոչ միայն բացառված չէ, այլ նաև հավանական է, որ երկարաժամկետ նկատառումները միմյանցից էապես տարբեր են: Այդուհանդերձ, թեկուզ կարճաժամկետ համատեղ աշխատանքային միջավայրը Երևանի համար կարող է լինել թեկուզ հարաբերականորեն նպաստավոր՝ որոշակի աշխատանքային բարենպաստ դաշտի համար: Այդ դաշտում անշուշտ կան ոչ միայն հնարավորություններ, այլ նաև էական ռիսկեր ու խնդիրներ, սակայն հետպպատերազմյան ռեգիոնում այն թերևս համեմատաբար առավել նպաստավորն է, ի տարբերություն իրադրության, երբ Մինսկի խմբի հաանախագահների միջև կարող էր լինել ոչ միայն ռազմավարական, այլև տայտիկական էական հակադրություն: Ինչպես կկարողանա օգտագործել Հայաստանը տակտիկական համադրության միջավայրը, սա արդեն այլ հարց է, որը ևս ենթակա է լուրջ դիտարկումների և ունի ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում