Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալու է Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ի դեպ, պրոռուսական գործիչներն ասում են՝ Ռուսաստանի թիկունքում այս հանդիպումը լավ չի կարող լինել Հայաստանի համար: Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը նոյեմբերի 26-ին Սոչիում բանակցություններ կվարեն: Արդյո՞ք Պուտինն արագացրեց այս հանդիպումը, որպեսզի Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը իր հետ չհամաձայնեցված որևէ տարբերակի շուրջ չպայմանավորվեն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ: