Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Քոչարյանն այն ժամանակ չարձագանքեց ՀՅԴ Բյուրոյի դիմումին՝ Դրոյի գործով որոշ դատապարտվածներ մնացին բանտերում, իսկ առանցքային դաշնակցականները պաշտոն ստացան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որոնք տվել էին դրական բնութագիր դատապարտյալի համար: Դատարանը հրապարակել է ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու մասին որոշումը. նա պայմանական վաղաժամկետ ազատվել է: Նրա պաշտպաններից Ռոբերտ Ռեւազյանն ու Արսեն Արծրունին մասնակցել են որոշման հրապարակմանը:

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ էր 28 տարի: Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ ՀՀ Վերաքննիչ դատարանը 2018-ին մերժել է Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։

Նախկին դաշնակցական, այժմ ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Դրոյի գործով» կալանավորումներից հետո Հայաստանում իշխանություն փոխվեց, այն  կարելի է ասել անցավ Դաշնակցության ձեռքը՝ սկսած 1998-1999 թվականներից. «Դաշնակցությունն ուներ նախարարներ, կարելի է ասել՝ իշխանության կեսը տվել էին Դաշնակցությանը։  Մինչև իշխանության գալը ՀՅԴ-ն անընդհատ պահանջում էր, որ գործին տրվի քաղաքական գնահատական։ Ես հիշում եմ՝ երկու անգամ ՀՅԴ Բյուրոն  դիմեց Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, թե գործը քաղաքական է և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ իրենց գլխին սարքել են։ Երկու-երեք անգամ էլ Քոչարյանը  չարձագանքեց ՀՅԴ Բյուրոյին և իրենք մնացին  բանտերում։ Դրանից հետո Դաշնակցությունը եկավ իշխանության, լծակներն իրենց ձեռքերին ՝ին Արդարադատության նախարարություն և այլն․․․ կարող էին չէ՞ մի բան անել, եթե իսկապես  քաղաքական երանգներ կան թող ցմահ բանտարկվածներին՝ Մնջոյանին, Արծրունուն բաց թողնեին։ Բայց ոչ մի ձևով չանդրադարձան, չուզեցին անգամ մոտ գալ»։

Վարդան Մալխասյանը նաև նշում է՝ պատիժը նրա համար չէ, որ մարդուն նսեմացնեն, ստորացնեն, մինչև վերջ պահեն, որ մարդը մեռնի․«Քրեակատարողական հիմնարկները նաև նրա համար են, որ մարդն այնտեղ ուղղվի։ Կոմունիստների ժամանակ  կոչում էին ուղղիչ աշխատանքային հիմնարկներ։ Նրանց դատվելուց անցել է 28 տարի, եթե մարդը 28 տարվա ընթացքում դրական վարքագիծ է դրսևորել, հասկացել են գուցե, որ այդ մարդը քրեական տարր չէ, գուցե ինչ-որ բան արել է կուսակցական շահերից ելնելով, բայց նա քրեական տարր չէ։ Ես ողջունում եմ, որ բաց են թողել, մարդն իր մեղքը քավել է, պետք չէ մինչև կյանքի վերջին օրը տառապանքների ենթարկել»։

Մեր այն դիտարկմանը, որ ստացվեց, որ «Դրոյի գործով» անցնող այլ առանցքային դաշնակցականներ վաղուց ազատ են արձակվել, իսկ երկրորդական դեմքերը երկար տարիներ իրենց պատիժը կրել,  Վարդան Մալխասյանն արձագանքեց․«Ես չեմ ուզում խաղաքարտերը լրիվ հանել ջրի երես։ Բայց նշեմ, որ կային իշխանահաճո դաշնակցականներ, որոնցից բոլորը պաշտոններ ստացան։ Բոլոր ժամանակներում էլ իշխանությունը նրանց առաջ պայման է դնում։ Ասում է՝ կամ մեր հետ եք, ստանում եք  պաշտոն, իշխանություն, օգտվում իշխանության բոլոր բարիքներից։ Եթե մենք թալանում ենք, մեզ հետ դուք էլ եք թալանում, եթե մենք գողանում ենք, մեզ հետ դուք էլ եք գողանում ու հարստանում։ Կամ երկրորդ պայմանը՝ դա չեք ընդունում ու գնում բանտ մինչև վերջ պատիժ կրում։ Շատերը դա ընդունեցին»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ հենց շրջանում Քոչարյանն Արցախը հանեց բանակցությունների սեղանից, հակամարտությունը տեղափոխեց հայ-ադրբեջանական դաշտ, իսկ Դաշնակցությունը ձայն չհանեց։ Իսկ այդ լռությունը որոշ դաշնակցականների համար, համարժեք գին ունեցավ․«Երբ ես դաշնակցության անդամ էի, անհամեստ չլինի ասել՝ կուսակցությունը մինչև անգամ 40 տոկոս  վարկանիշ ուներ։ Հայաստանում ամենաբարձր  վարկանիշը Դաշնակցությունն ուներ։ Բայց դա այսօր դարձել է մեկ տոկոս, սրանք հետևություն չե՞ն ուզում անել։ Ժողովուրդը տեսավ, որ իրենք իրենց գործողությունների մեջ ազնիվ չեն, դրա համար էլ նրանց վարկանիշն իջավ։ Միշտ Քոչարյանն է իջեցրել ՀՅԴ-ի վարկանիշը, այսօր էլ նույնը շարունակվում է։Հենց ժողովուրդը Քոչարյանին տեսնում է դաշնակցության կողքը, երկուսի դեմքին էլ բառի բուն իմաստով թքում է։ Հիմա նրանք դա հասկացել են ու նոր ֆորմատներ են մտածել։ Ես խոնարհվում եմ Կարին Տոնոյանի ու նրա որդու հիշատակի առաջ, բայց նրանց հետևում քաթնված են սրանք։ Իրենք  չեն երևում, որովհետև գիտեն՝ հենց երևացին, ժողովուրդը սկսում է հայհոյել ու թքել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում