Sunday, 05 12 2021
Մի քանի խոշոր համայնքներում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտություն է կրում
Վանաձորի 40 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Վանաձորի 34 ընտրատեղամասերի նախնական արդյունքներով, հաղթում է «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը
Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը
Աշոցք, Ախուրյան, Ամասիա համայնքներում նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջին տեղում է
Հայտնի են Նոր Հաճն. Քանաքեռավան ընտրատեղամասի արդյունքները
Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ին
Թալինում նախնական արդյունքով հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Վանաձորում առաջատար է Մամիկոն Ասլանյանը
Արմավիրում ՔՊ-ն ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները․ Դավիթ Խուդաթյան
Տվյալներ՝ Լոռու մարզի Թումանյան համայնքից
94% կողմ արդյունքով ՔՊ-ն Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր մանդատները. Դավիթ Խուդաթյան
Լեռնամերձում, նախնական արդյունքներով, հաղթել է ՔՊ-ն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/449984.html?fbclid=IwAR28lSlJkfstsjgEm7Ep9_vzLS6anDNUXRAISjM5xH1ghuefQm12quQ3VmQ © factor.am
Նոր Կյուրինում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 320 ձայն
Աշոցք խոշորացված համայնքում նախնական արդյունքով «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է
Արարատի ընտրատեղամասերից մեկում առաջատար է «Հանուն Հանրապետության» թեկնածուն
Արտաշատի 12/34 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է
Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է
Արուճ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 210 ձայն
Տվյալներ Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրից
Այս հողը այլևս մեր զավակների արյունից ու մարմիններից է բաղկացած, և նախ մենք պետք է կռիվ տանք նրա համար․ հայտարարություն
Մի շարք համայնքներում «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է
Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը կրկին Թումանյանում է
Ապարանում այս պահի դրությամբ առաջատար է «Կարեն Եղիազարյան» դաշինքը․ ՔՊ-ն պարտվում է
Քաղաքական համակարգը 95-ից սկսեց կազմալուծվել. խնդիրը բացառապես վերարտադրությունն է
Հայաստանում ՏԻՄ ընտրություններին մասնակցեց ընտրողների 42.48 տոկոսը
Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ
Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում
Հայտնի է Շիրակի մարզի 4 համայնքներում ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Ինձ հետ միջնորդավորված աշխատել է Սամվել Մայրապետյանը, բայց Սերժ Սարգսյանի դեպքում ինքը չի տվել փողը. Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը

 Սերժ Սարգսյանը, փաստորեն, ձեր ցուցմունքների հիման վրա է հարցաքննվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ գործով:

Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչու է նոր հարցաքննվել, քանի որ դա եղել է 2018-ի հոկտեմբերի սկզբին: Ես բազմիցս ասել եմ, որ մարտի 1-ի նյութերի հիման վրա են ինձ կանչել Հատուկ քննչական ծառայություն, որ քանի որ ես 2 մլն գումար ունեի փոխանցած, ինձ հարցնում էին, թե մարտի 1-ի հետ ես մասնակից եմ, թե ոչ: Ես էլ պատասխանել եմ, որ մարտի 1-ի հետ ես կապ չունեմ, կապ չունի՝ գումարը երբ է փոխանցվել, հարցեր տվեցին, թե ինչ գումար է: Ես տատանվում էի, բայց ի վերջո ասացի, որ ես այդ գումարը տվել եմ, որ ինձ չանհանգստացնեն, քանի որ ես մեծ գործարք ունեի անելու: Այդ ժամանակ, գիտեք, ամեն մի գործարքի մասին պետք է մանրամասն իմանային: Որպեսզի ինձ չխանգարեն, ես տվել եմ 3 մլն Սերժ Սարգսյանին, 3 մլն Ռոբերտ Քոչարյանին, 1 մլն էլ Արմեն Գևորգյանին: Ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվում, ասել եմ այն, ինչ իրականում կա:

Դուք բազմիցս տարբեր մարդկանց հետ կապված ասել եք, որ կաշառք եք տվել: Ընդհանրապես ընթացող քննությունները ձեզ գոհացրե՞լ են, որովհետև շատերն ասում են՝ շատ բան է ասվում, բայց անցնում, գնում է և որևէ մեկին մինչև վերջ չեն բացահայտում ու պատժում:

Ես Սուրեն Խաչատրյանի համար էլ եմ դիմել դատախազությանը կապված Սուրեն Խաչատրյանի գողացած ապրանքի, գումարների հետ և մինչ օրս որևէ պատասխան չեմ տեսել:

Իսկ հիմա Սերժ Սարգսյանին քննելն ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, թե ոչ:

Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, թե ինչու են իրեն հիմա քննում, ոչ թե 2018 թվականին, չէ որ նույն հոդվածն էր, նույն Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի: Ես մի անգամ ասուլիսում ասել եմ՝ բա երրորդն ո՞ւր է, եթե երկուսը կան, երրորդն էլ պետք է լինի:

Կարծում եք՝ վերջապես հերթը հասավ Սերժ Սարգսյանի՞ն:

Ինձ թվում է՝ գուցե սպասում էին, որ հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվեր, կամ գուցե հարցաքննվել է այն ժամանակ, երբ արդեն քննիչներն ապացույցներ են բերել: Ես չեմ կարողանում ասել, թե ինչու հիմա, ոչ թե 3 տարի առաջ:

Ընդհանուր առմամբ, դատաիրավական ոկլորտում տեղի ունեցող գործընթացները ինչպե՞ս եք գնահատում, հույս կա՞, որ ի վերջո, հակակոռուպցիոն կոմիտեն կամ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը կհանգեցնի նրան, որ պետությունից գողացվածը կվերադարձվի պետությանը:

Կարծում եմ՝ պետությունից գողացածը պետք է վերադարձվի պետությանը: Ժողովուրդը շատ լավ գիտի, թե այդ տարիներին ովքեր ինչ էին անում և ովքեր էին ճոխ ապրում, այդ թվում բանակը թալանած գեներալները: Մի հատ տեսեք այդ գեներալների դղյակները: Այդ որտեղի՞ց նրանց այդ դղյակները: Երբ նայում ենք նրանց անցյալը, տեսնում ենք, որ ոչինչ չեն ունեցել, ու հանկարծ դղյակներ ունեն: Ի՞նչ միջոցներով: Ես կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել բոլորին, ոչ թե փնջի միջից մեկին գտնել ու պատժել: Կամ պետք է բոլորով զբաղվել, կամ պետք է չզբաղվել:

Այն, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է, դա դեռ ձեզ հույս չի ներշնչում, որ գործը մինչև վերջ կտանեն առա՞ջ:

Պետք է թողնել, որ այդ գործով դատախազը մեղադրական կարդա, որ գործը մտնի ուժի մեջ:

Այդ գումարները դուք անձա՞մբ եք փոխանցել, թե՞ միջնորդավորված է եղել:

Ինձ հետ միջնորդավորված աշխատել է Սամվել Մայրապետյանը, ինձ ասել են՝ Մայրապետյանի միջոցով, բայց Սերժ Սարգսյանի դեպքում Սամվել Մայրապետյանը չի տվել փողը, ոստիկանության համազգեստով մեկն էր, որի դեմքը լավ հիշում եմ, բայց անունը չեմ հիշում:

Այսինքն կոռուպցիոն դրսևորումներն այդպես բաց տեղի՞ են ունեցել, և որևէ վախ չե՞ն ունեցել:

Ոչ մի վախ էլ չեն ունեցել: Երբ ես ասում էի՝ չփոխանցեմ, կանխիկ բերեմ տամ, ոնց որ մնացածն եմ տվել, իրենք ասում էին՝ խնդիր չկա: Բայց հիմա ես խնդրի առաջ կանգնեցի, այն էլ «Մարտի 1»-ի գործով: Մինչդեռ ես 2008-ի մարտի 1-ին Հայաստանում էլ չեմ եղել, քանի որ այդ ժամանակ ես աշխատանքի բրումով հիմնականում դրսում էի լինում:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ 2018-ից հետո ինչ անուններ հրապարակել եք, ինչ անուններ հայտնել եք, դիմել եք դատախազությանը, մեծ հաշվով սայլը տեղից չի շարժվել:

Օրինակ, Արամ Հարությունյանի գործով, քանի որ ինքը չկա, հետախուզման մեջ է, Արաքս Դիլանյանի և մյուսների գործն է ընթանում դատարանում, որն արդեն 2 տարի է ընթանում է և վերջը հայտնի չէ, թե երբ կլինի: Արամ Հարությունյանին էլ չեն գտնում: Գուցե արդեն այլ երկրի քաղաքացիություն է ձեռք բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում