Monday, 15 07 2024
Երկրաշարժ Հայաստանում
11:15
«Գաղտնի ծառայությունը» ֆանտաստիկ գործ է արել. Թրամփ
11:00
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել զսպել կրքերը
10:45
«Հրաշք է տեղի ունեցել»․ Թրամփ
Բավարարվել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Իսպանիայի հավաքականի հաղթանակը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
Ինչքան էլ երդվենք, որ մոռացել ենք թուրքերի հանցանքը, էլ ավելի է «զռում», որ չենք մոռացել
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
Բանակի բարձրաստիճան մակարդակում կարծում եմ դեռ շարունակում են տեղեկություն տրամադրել Ռուսաստանին
Հրդեհ՝ Դսեղի ռեստորաններից մեկում
Արտահանումը դեպի ՌԴ նվազել է 20 տոկոսով, դեպի ԵՄ՝ 25. ներմուծումը ևս որոշ ուղղություններով նվազել է
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
08:15
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հայկական «քաղաքական» խոսույթի դիստրոֆիան
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին
22:45
Մալայան վագրը անհետացման եզրին է կանգնած
ԼՂ հայերի իրավունքները Թեհրանը պաշտպանում է. սա զայրացրել է Բաքվին, որ բոլորովին այլ հույսեր ուներ
Պեկին-Լոնդոն նախագիծը խաղի մեջ է մտնում. այն համամոլորակային նշանակություն կունենա
Կրակոցը մեծացրեց Թրամփի շանսերը. եթե ընտրվի, «չարի մարմնացում» չի լինի. Ուկրաինան զինողներից էր
21:45
«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը նողկալի է»․ Շոլց
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած
Լոռու մարզի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։
Պատերազմը կանգնեցնում է սկսող կողմը

27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ արձակվեց

«Դրոյի գործ»-ով 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ ազատ արձակվեց։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց պատժի կրման բաց ռեժիմում գտնվող Արծրունուն ազատ արձակել։

«Թեև Արսեն Արծրունին բաց ռեժիմում էր, այսինքն՝ օրվա մեծ մասն ազատության մեջ էր, սակայն լիովին ազատ արձակվելն իր համար դեռևս անսովոր է։ Այս պահին դատարանի որոշումն Արծրունին տանում է քրեակատարողական հիմնարկ», – Factor.amին փոխանցել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Արսեն Արծրունին ձերբակալվել էր 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործ»-ի շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել էր մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։

Հիշեցնենք, որ Դրոյի գործով մեղադրական եզրակացության մեջ, որի գլխավոր մեղադրյալներից մեկը եղել է ՀՅԴ բյուրոյի արդեն նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, գրված է, որ ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած առանձին անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով մեղադրյալներ Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց։

Եզրակացության համաձայն, ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում