Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի պատասխանը Մխիթարյանի վերաբերյալ․ Նոր իրավիճակ 13-րդ տուրից հետո

Տևական դադարից հետո «Ռոման» հաղթանակ տարավ Իտալիայի առաջնությունում։ Ա սերիայի 13-րդ տուրում Հռոմի թիմը հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։ 82-րդ րոպեին «Ռոմային» առաջ մղեց 18-ամյա գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը։ Այս գոլում մեծ դերակատարում ունեցավ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, դառնալով արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ավելացված վերջին րոպեին էլ Ֆելիքս Աֆենա-Գյանը դուբլ ձևակերպեց։ Խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովաբանել է Մխիթարյանին։ «Դժվար հանդիպում էր, բայց մենք թելադրողի դերում էինք։ Մխիթարյանը հրաշալի խաղաց, մենք ամբողջ ընթացքում վերահսկում էինք խաղը, հնարավորություն չէինք տալիս «Ջենոային» խլել նախաձեռնությունը։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի խորքից էր պաշտպանվում։ Այդ պահին որոշեցի, որ մեզ պետք է Ֆելիքսը։ Նա իր էներգիայով և արագությամբ կարող է փոխել իրավիճակը և մեծ խնդիրներ առաջացնել մրցակցի համար։Երբ նա դուրս է գալիս փոխարինման, թիմն ավելի դինամիկ է գործում։ Այդպես էր նաեւ «Կալյարիի» եւ «Միլանի» դեմ հանդիպումներում։ Ֆելիքսը գերազանց գործեց վերջնամասում», ասել էր պորտուգալցի մասնագետը։ Այս մրցավեճից առաջ իտալական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ անհաջող հանդիպումների շարքից հետո Մոուրինյոյի և Հենրիխ Մխիթարյանի հարաբերությունները սրվել են։

Նշվում էր նաև, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Ռոմայից»։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում է պաշտպանական գործողություններում, մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղում Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն են հայտնել ռուսական մի քանի ակումբներ։ Մասնավորապես, ըստ պարբերականի Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կպայքարեն Մխիթարյանի համար։ Ա սերիայի 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Վենեցիային» և պարտվել 3։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում էր, բայց Մոուրինյոն նրան խաղաժամանակ չէր տվել։ Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոն քննադատել էր առջևի գծի մի քանի ֆուտբոլիստներին․ «Պաշտպանությունում լուրջ խնդիրներ չունեցանք, իսկ ահա առջևում խաղը չէր ստացվում։ Ձանյոլոն, Աբրահամը և Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին։ Նրանք հաճախ էին սխալվում գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս և որոշումներ ընդունելիս»։ «Ջենոայի» դեմ խաղում ականատեսը եղանք միանգամայն այլ պատկերի։ Մխիթարյանին քննադատելուց և պահեստայինների նստարանին թողնելուց հետո պորտուգալացի մասնագետը հայ ֆուտբոլիստին օգտագործեց առջևի գծում՝ ենթահարձակվողի դիրքում։ Ավելին, մրցավեճից հետո Մոուրինյոն խոսեց Հայաստանի ազգային հավաքականի հիանալի խաղի մասին։ Իր այս քայլով Մոուրինյոն ըստ էութայն տվեց երկու կարևոր հարցերի պատասխանը։

Ավելի ստույգ, նա փարատեց Մխիթարյանի հետ ունեցած լարավածության վերաբերյալ կասկածները հայտարարելով նաև որ գոհ է հայ ֆուտբոլիստի առջևի գծում ցույց տված խաղից։ Պնդել, որ Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև լարվածություն չի եղել կարծում ենք՝ ճիշտ չի լինի։ Այն սկիզբ էր առել դեռևս Անգլիայում, երբ մեր ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ էր ունենում պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ։ Մոուրինյոն փորձում է տպավորություն ստեղծել, որ Մխիթարյանի վերաբերյալ իր որոշումներն ու գնահատականները բացառապես խաղային են՝ պրոֆեսիոնալ։

Մոուրինյոն միևնույն ժամանակ գիտակցում է, որ Մխիթարյանը կարևոր ֆիգուր է «Ռոմայի» համար և առանց նրա դժվար է պայքարել բարձր արդյունքների համար։ Այս պահին Հռոմի թիմը Ա սերիայում 22 միավորով 5-րդն է և լավ հնարավորություն ունի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու, ինչը հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում