Այսօր լրատվամիջոցները հայտնում են, որ ուրբաթ օրը բասկետբոլ խաղալիս վնասվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրթունքը, որից հետո նրան շտապ Սպիտակ տան բժշկական կաբինետ են տեղափոխել: Լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ բժիշկները ստիպված են եղել 12 կար դնել: Իսկ մեղավորը Կոնգերսի ծրագրերից մեկի ղեկավար Ռեյ Դեսերգն է, որը, փաստորեն, չափից դուրս ակտիվ է եղել: «Այսօր ես իմացա, որ նախագահը ոչ միայն լավ մրցակից է, այլև լավ մարզիկ: Ես մեծ հաճույք ստացա նրա հետ խաղալիս: Եվ հուսով եմ, որ նա շուտով խաղադաշտ կվերադառնա»,-ասված է Դեսերգի հայտարարության մեջ: Ուշագրավն այն է, որ ներողության մասին խոսք անգամ չկա: