Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Սահմանազատման ռուսական առաջարկների վերաբերյալ Հայաստանն ունեցե՞լ է վերապահումներ. եթե այո, ապա ինչ պատճառներով

Նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի են ՌԴ-ի կողմից դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկությունները։ Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է իրենց առաջարկություններին։ Պաշտոնական մակարդակում հայտարարվում է, որ Հայաստանը սկսել է հանձնաժողովի ձևավորման աշխատանքները կանցնի բուն աշխատանքներին, իսկ մինչ այդ գաղտնիությունն ապահովելը խիստ անհրաժեշտ է։ Մինչդեռ մասնագետները պնդում են սահմանագծման հետ կապված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ միջազգային պայմանագիրն իր բնույթով անխուսափելիորեն դասակարգվելու է որպես քաղաքական բնույթի միջազգային պայմանագրեր՝ դրանից բխող վավերացման գործընթացի համար պարտադիր սահմանադրաիրավական պահանջներով։ Եթե շրջանցվեն այդ պահանջները, դա անխուսափելիորեն հանգեցնելու է քրեաիրավական հետևանքների։

Այս առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրության 111-րդ հոդվածը հստակ ամրագրում է խորհրդարանի կողմից միջազգային պայմանագրերի վավերացման պարտադիր լինելու հանգամանքը, եթե այդ միջազգային պայմանագրերը վերաբերում են երկրի ռազմական և քաղաքական հարցերին:

«Այսինքն ԱԺ-ի կողմից վավերացման խնդիրը պարտադիր է, էլ չասած, որ Սահմանադրական դատարանի կողմից պետք է տրվի եզրակացություն, դրանք ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին: «Միջազգային պայմանագրերի մասին. ՀՀ օրենքի երկրորդ հոդվածով սահմանված է միջազգային պայմանագիր հասկացությունը, որտեղ նշվում է, որ անկախ այդ պայմանագրի անվանումից եթե այն իր մեջ ներառում է քաղաքական ռազմական բաղադրիչ, դա արդեն իր բնույթով միջազգային պյմանագիր է, որը ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից:

Այս դեպքում խորապես համոզված եմ, որ սահմանազատման և սահմանագծման պայմանագիրը միջազգային պայմանագիր է, որը շոշափում է թե ռազմական, թե քաղաքականա բաղադրիչ, հետևաբար պարտադիր ենթակա է լինելու վավերացման ԱԺ-ի կողմից, որովհետև դրա հետևանքները, ըստ էության, վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և ընդհանուր առմամբ ամբողջովին պաշտպանական համակարգին»,-ասաց Նորիկյանը:

Նա ուշադրություն հրավիրեց Սահմանադրության 204 հոդվածի վրա, որի համաձայն ՀՀ տարածքային փոփոխությունները հնարավոր են բացառապես հանրաքվեի միջոցով. «Հետևաբար, մենք գտնվում ենք մի գործընթացում, որտեղ գործադիրի առանձին վերցրած անդամ՝ սկսած վարչապետին, չի կարող ինքնուրույն որոշել սահմանազատման, սահմանագծման և տարածքային փոփոխություն ենթադրող որևէ հարց:

Նախ պետք է հրապարակայնացվի, նշվի, թե ինչ գործընթաց է նախատեսվում իրականացնել, նոր դրանից հետո նայել, թե արդյոք բերված հիմնավորումները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

Հարցին, թե որքանով են այս գործընթացները մութ, արդյոք ինքն ունի այստեղ մտահոգվելու առիթ, Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Բնականաբար, ունեմ մտահոգություններ և այնքան միամիտ չեմ մտածելու համար, որ ռուսական առաջարկները ծնվեցին նոյեմբերի 16-ին: Ակնհայտ է, որ այդ առաջարկները երկարատև քննարկումների կամ աշխատանքի արդյունք են: Դրանք փաստաթղթերի փաթեթ են, հետևաբար, ՀՀ իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը պետք է մի քանի հարցի պատասխանեն. Նախապես այդ առաջարկները ներկայացված եղե՞լ են, թե՞ ոչ, այդ առաջարկների վերաբերյալ Հայաստանն ունեցե՞լ է որոշակի վերապահումներ, թե, թե ոչ, համաձայն եղել է, թե ոչ: Եթե համաձայն չի եղել, ապա ինչ հանգամանքներում, ինչ պատճառներով, և հիմա ինչ փոփոխություններ են կատարվել այդ առաջարկներում, որ հայկական կողմից համար ընդունելի են դարձել: Եվ այդ զրոյական կետից ասվածն ի՞նչ է ենթադրում: Այսինքն ՀՀ սահմանների հստակեցումն Ադրբեջանի հետ որ զրոյական կետից է դիտարկվում սահմանազատելու և որոշակիացնելու առումով: Այս անորոշությունը, այս չարդարացված գաղտնիությունը հավելյալ մտահոգություններ և ՀՀ ներսում լրացուցիչ տագնապ են ստեղծում: Հետևաբար, ՀՀ իշխանությունները պարտավոր են հանրության հետ ազնիվ լինել և ներկայացնել այն բոլոր պարամետրերը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ՝ ի՞նչ չափի վտանգի առջև է կանգնած Հայաստանը»:

Նույն խնդրի վերաբերյալ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Սահմանազատումն ու սահմանագծումը երկարատև գործընթաց է, հետևաբար անպայման պետք է ստեղծվի այդ հարցերով զբաղվող հանձնաժողով, որը պետք է քննարկի ամենատարբեր խնդիրները՝ սկսած ազգային անվտանգությունից վերջացրած տվյալ համայնքի անվտանգության երաշխիքներից ու մարդու իրավունքների վերաբերյալ հարցերից: Դրա համար միջպետական հանձնաժողովի ստեղծումն անհրժեշտություն է»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում