Հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս իրողությունն ինչպե՞ս եք գնահատում ու ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: