Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Հայաստանի մոտեցումը մեզ համար մտահոգիչ է, մեծագույն սխալ կլինի Թուրքիայի որևէ նախապայման բավարարելը

Թուրքիան նոր նախապայմաններ է դնում՝ հարաբերությունների հաստատման համար, ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ», – անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծել է նախարարը։

«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն», – հավելել է Միրզոյանը։

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ  Հայաստանի մեծագույն սխալը կյլինի ընդունել Թուրքիայի ցանկացած նախապայման․«Թուրքիան  մշտապես առաջադրել է  նախապայմաններ և դա  բնավ բարի մտքով չի արել։ Հետևաբար շատ մեծ սխալ կլինի Թուքրիայի պահանջները գոհացնել։ Հայաստանը պետք է դրանից խուսափի։ Ես առհասարակ կարծում եմ, որ կարիք չկա Թուրքիայի հետ որևէ տեսակի հարաբերություն մշակել մինչև որ սահմանագծումը չավարտվի և մինչև որ համաձայնության պայմանները չիրականանան, նույնիսկ մինչև այն ժամանակը երբ բոլոր գերեվարված զինվորները կվերադառնան տուն։ Հայաստանը ոչ մի շփում մինչ այդ չպետք է ունենա Թուրքիայի հետ»։

Բագրատ Էստուկյանը  կարծում է, որ խաղաղությանը խանգարող շատ բան կա․«Եվ վերջին ամենապարզ օրինակը նախորդ երեքշաբթի տեղի ունեցածն է։ Գիտենք, թե ինչ կորուստներ ունեցանք այդ ամենի արդյունքում, իհարկե իրենք ևս կորուստներ ունեցան, բայց դա չէ էականը։ Իրենք դարձյալ նախահարձակ եղան, բայց մինչև բոլոր այդ խնդիրները չկարգավորվեն, մինչև որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը երաշխավորված չլինի, խիստ անիմաստ է Թուրքիայի հետ որևէ բանակցություն վարել»։

Մեր զրուցակիցը Հայաստանի մոտեցումն էլ խիստ մտահոգիչ է համարում․«Հայաստանն, ըստ երևույթին պատրաստ է որոշ նախապայմաններ կատարել և դրանց հիման վրա հարաբերություններ հաստատել։ Ուստի ես  սա կհամարեմ խիստ սխալ կեցվածք»։

Բագրատ Էստուկյանը նշում է՝ միջանցքի գաղափարը պետք է կտրականապես բացառել․«Մանավանդ պետք է հաշվի առնենք,  որ դա վտանգի տակ կդնի նաև Իրանի հետ հարաբերությունները։ Այդ սահմանը մեզ համար կենսական է, քանի որ մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք։ Ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ Թուրքիայի նկատմամբ վստահություն ունենալ չենք կարող։ Հետևաբար արտերկրի հետ շփման միակ գիծն Իրանի հետ սահմանն է։ Եթե այդ սահմանն էլ մեջտեղից դուրս գա, ամեն ինչ խիստ  վտանգավորր կդառնա մեզ համար»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում