Tuesday, 23 04 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան

Եթե ունեք ջերմություն, հազ, ապա մի շտապեք ընդունել հակաբիոտիկներ. մասնագետները մտահոգված են

Հայաստանում կորոնավիրուսի պայմաններում հակաբիոտիկների օգտագործումը լայնորեն տարածվել է, ինչը լուրջ մտահոգության առիթ է դարձել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2020-2021 թվականներին գերակշռել է «Ազիտրոմիցին», ինչպես նաև հակասնկային «Ֆլուկոնազոլ» դեղամիջոցների օգտագործումը: Պատճառը կորոնավիրուսի տարածումն էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հակաբիոտիկների չարաշահման արդյունքում մանրէները ձեռք են բերում կայունություն: Կարող է գալ մի ժամանակ, երբ սպառվի հիմնական հակաբիոտիկների խումբը և սովորական, տարրական վարակիչ հիվանդության պարագայում մենք չկարողանանք օգնել հիվանդներին, և լինեն մահվան դեպքեր: Վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի խոսքով, երբ նոր էր սկսել համավարակը, սկզբում նույնիսկ ուղեցույցով «Ազիտրոմիցին» հակաբիոտիկն ընդգրկված էր հիմնական նշանակվող դեղերի մեջ: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ դրա նշանակումը արդյունավետ չէ:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային թոքաբորբերի մեծ մասի դեպքում բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա: Գրեթե 10 տոկոսի դեպքում է հակաբիոտիկի կարիք լինում, երբ կա երկրորդային բակտերիալ վարակի միանալու հանգամանք»,- ասաց Սամվել Հայրումյանը:

Խնդրի ի հայտ գալու պատճառն ինքնաբուժությամբ զբաղվող քաղաքացիների կողմից դեղատներից հակաբիոտիկներ ձեռք բերե՞լն է, թե՞ բժիշկների կողմից նման նշանակումներ անելը: Սամվել Հայրումյանը նշեց, որ երկու մոտեցումն էլ կա: Քաղաքացիներից շատերը «թոքաբորբ» բառը լսելուն պես իրար են անցնում ու շտապում դեղատուն՝ ամենաուժեղ հակաբակտերիալ դեղամիջոցը գնելու: Մյուս կողմից ՝ այսօր բուժհաստատություններում ամենատարբեր բժիշկներ զբաղվում են այդ հիվանդներով, որոնք նշանակում են հակաբիոտիկներ ու հաճախ սկսելով հենց երրորդ շարքի դեղորայքից, որոնք ռեզերվային են:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ դեղերի որոշակի խումբ, այդ թվում՝ հակաբիոտիկները, պետք է ձեռք բերվեն բացառապես դեղատոմսով, բայց քաղաքացիները շարունակում են դեղատներից առանց դեղատոմսի ձեռք բերել հակաբիոտիկներ: Արդյոք վերահսկողություն իրականացվո՞ւմ է: Ռոմելլա Աբովյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշ խմբի հակաբիոտիկների համար սահմանել է պարտադիր պահանջ՝ դուրս գրել միայն դեղատոմսով: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա մասնագետը նշեց, որ դա նախարարության լիազորությունից դուրս է: Կան համապատասխան տեսչական մարմիններ, որոնք այդ վերահսկողությունն իրականացնում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում