Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Էլ ի՞նչ անեն ռուսները, իրենց ցեխոտ սապոգները մաքրեն մեր վրա, որ նո՞ր հասկանանք»

Նոյեմբերի 16-ին անմիջապես Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի շուրջ ամենատարբեր գնահատականները հնչեցին թե՛ մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի և թե նաև առանձին միջազգային հանրության կողմից։

Երբ ագրեսիա էր տեղի ունենում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ռուս քաղաքագետներն իրար հերթ չտալով հայտարարում էին, թե ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը միջամտել չեն կարող, քանի որ բախումները Հայաստանի սահմանին չեն, իսկ Ղարաբաղում իրենք պարտավորություն չունեն։

Հիմա, երբ անմիջապես Հայաստանի տարածքում է ագրեսիա տեղի ունենում, հակառակորդը ներխուժում է ՀՀ սուվերեն տարածք Ռուսաստանից պահանջում են գրավոր զեկուցել այդ մասին, օգնություն խնդրել, իսկ հետո կարձագանքեն, թե ոչ՝ դա էլ հստակ չէ։

Լսում ենք անգամ ավելի կոշտ մեկնաբանություններ ՝առ այն, թե այդ ինչու՞ պետք է ռուսները պաշտպանեն ձեզ՝ ինքներս էլ պաշտպանեք։ Ստանիսլավ Տարասովը կոչ է անում խնդիրներն ինքնուրույն լուծել, Անդրանիկ Միհրանյանն ասում է՝ եթե մի ազգ իրեն չի պաշտպանում, ինչու՞ պետք է ուրիշը գա պաշտպանի, իսկ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն էլ չգիտես ինչու համարում է, որ մենք Ռուսաստանին շանտաժի ենք ենթարկում, իսկ իրենք մեզ օգնել չեն պատրաստվում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով ռուսական արձագանքներին նշեց․«Լավ, էլ ի՞նչ ասեն ռուսները, որ մենք հասկանանք։ Իհարկե հայկական կողմն էլ պետք է անցնի այն պրոցեդուրաներով, որը նախատեսված է և դրանից հետո արդեն իր շահերից բխող քայլերի մի համալիր գործարկի ու անցնի առաջ։ Նրանք հասկացնում են, որ մեր դաշնակիցն են միայն այն մասով, որ մենք հանկարծ դուրս չգանք այս ճահճից ու շրջապտույտից։ Ռուսաստանն ասում է՝ ես կրակի դադարեցման երաշխավորն եմ, բայց Ադրբեջանը խախտում է այդ ռեժիմն ու դրա համար չի պատժվում։ Ադրբեջանին պետք է, որպեսզի նա մեզ մշտապես լարվածության մեջ պահի ու դրա համար խախտում է զինադադարը։ Ռուսաստանին էլ է պետք, որ Ադրբեջանը խախտի այդ զինադադարը, որպեսզի նրանք գան ու մեզ բարիշացնեն, ասեն՝ տեսա՞ք, մենք էին, որ միջնորդեցինք, որ կրակը դադարեցվի։ Իրենք ասում են՝ մեր ազդեցությունը պետք է պահպանվի։ Եվ միակը, որին պետք չէ այդ կրակի ռեժիմի խախտումը ու դրանից հետո մեզ բարիշացնելը՝ մենք ենք։

Բայց ռուսներն էլ ասում են՝ հանկարծ դուրս չգաք այս ամեն ինչի մեջից, նա պետք է միշտ խախտի, ես էլ միշտ բարիշացնեմ»։

Մեհրաբյանն ընդգծեց՝ մենք էլ պետք է հասկանանք մեր անելիքները։ Հարցին՝ արդյոք հետևություններ արվում են, մեր զրուցակիցը պատասխանեց․«Հարցը կարող եք ուղղել նրանց, ում հետևություններից կախված են մեր քաղաքական որոշումները։ Ես որ այդ հետևությունը շատ վաղուց եմ արել։ Նույնիսկ բեզարել եմ այդ հետևություններով հրապարակայնորեն կիսվել։ Մնացածները թող կիսեն այդ հետևությունները ու դրանցից բխեցնեն իրենց քայլերը։

Օրինակ եմ ծառայում, ուրիշ ի՞նչ անեմ։ Այս ամեն ինչը այնքան ակնհայտ է , որ նույնիսկ հրապարակային ոլորտում հայտնի անվերապահ ռուսամետ ու պուտինասեր որոշ անձինք այսօր ռուսական պրոպագանդայի եթերներում սկսում են արդեն ամոթանք տալ, բայց մինչ այդ ինձ հետ կռիվ էին անում, սորոս-մորոս․․ նման բաներ։ Գուցե խնդիր կա իսկապես։ Ամենալկտի,ամենացինիկ ձևով մեզ ամեն ինչ ասում են։ Գիտեք ինչ, մենք ստորագրել ենք այդ պայմանագիրը, բայց չենք անելու, լավ ենք անելու։ Սա են ասում մեր երեսին։ Էլ ի՞նչ անեն, իրենց ցեխոտ սապոգները մեր երեսին մաքրեն որ նոր հասկանա՞նք»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում