Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զինվորականության ու դիվանագիտության կենսական զուգահեռը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ արցախյան հարցը չունի ռազմական լուծում, բավականին տարածում գտավ հայկական համացանցում, հասկանալի պատճառով: Սակայն այստեղ հարկ է նկատել, որ ռազմական լուծում չունենալու մասին թե ԱՄՆ, թե մյուս համանախագահները, թե միջազգային մյուս կառույցները բազմիցս հայտարարել են նաև պատերազմից առաջ, տարիներ շարունակ, միշտ: Սակայն դա փաստորեն չխանգարեց, որ լինի ավերիչ պատերազմ, թուրք-ադրբեջանական ահաբեկչական գրոհի ենթարկվեն Արցախն ու նույնիսկ Հայաստանը և փոխվի ստատուս-քվոն: Ու թեև այժմ էլ, միջազգային դերակատարները ի տարբերություն արցախյան հարց չլինելու, Լեռնային Ղարաբաղի հարցը փակած լինելու մասին Ալիևի հայտարարությունների նշում են, որ հարցը կարգավորված չէէ և բաց է կարգավիճակի խնդիրը, որ պետք է համապարփակ կարգավորում, այնուհանդերձ դրանից իհարկե չի փոխվում այն ստատուս-քվոն, որ պատերազմով հաստատել են Ադրբեջանը, Թուրքիան, ընդունել և դրա ձևավորմանը տարբեր կերպ մասնակցել է Ռուսաստանը, ու ըստ էության հանդուրժել են ԱՄՆ ու միջազգային մյուս դերակատարները:

Մտածել, թե ընթացիկ ստատուս-քվոն կարող է փոփոխության ենթարկվել քաղաքական ճանապարհով, կլինի թերևս քաղաքական կարճատեսություն: Տեսականում հնարավոր է այդպիսի բան, բայց գործնական կարող է լինել այն դեպքում, երբ կովկասյան ռեգիոնում հաստատվի մեկ գերակա սուբյեկտ, որը դուրս կլինի աշխարհաքաղաքական մրցակցությունից առնվազն այս ռեգիոնի մասշտաբով և քաղաքական որոշումներ կթելադրի բոլոր կողմերին: Այլապես, Կովկասում այնքան բազմազան ու խաչաձև են հատվող շահերը, որ գրեթե անհնար է քաղաքական այնպիսի հարաբերակցություն, որ ձևավորվի մեկ քաղաքական որոշում և այն բոլոր կողմերին իջեցնելու գործընթաց:

Հետևաբար, տեղի է ունենալու քաղաքական-դիվանագիտական դիրքային պայքար, շատ երկար ժամանակ, ու թեև որևէ ռազմական գործիքի կիրառում չի բերելու դրա որևէ արդյունքի միջազգային համընդհանուր ճանաչման, այդուհանդերձ «ռազմական լուծում չկա» արտահայտությունը ամբողջապես չի արտացոլում քաղաքական իրողությունների բարդությունն ու բազմաշերտությունը, ըստ այդմ չի բացառում ռազմական ճանապարհով մեծ ու փոքր տարբեր խնդիրներ լուծելու վտանգները:

Հետևաբար, Հայաստանի համար մի բան պետք է լինի հստակ, որ այս կամ այն հարցի ռազմական լուծումներ փնտրելու փորձերը լինելու են միշտ և դրանց կասեցման առաջնային ու անվերապահ գործիքը Հայաստանի ուժային կարողությունն է, որի վրա կարող է հիմնվել Հայաստանի դիվանագիտական կարողությունը: Սա բոլորովին չի նշանակում, որ զինվորն է գծելու դիվանագիտության սահմաններն ու ճանապարհները: Հակառակը, քաղաքականությունը, դիվանագիտությունը պետք է անի առավելագույնը, որ զինվորականությունը չդառնա «պետության ամբողջ համակարգի» փոխարինող, որքան էլ որ կասկած չկա հայկական զինվորականության հերոսության ու խիզախության առումով: Սակայն, նույն այդ պետական համակարգի տրամաբանությամբ, ինչպես զինվորը չի կարող դիմանալ ծանրությանն առանց ուժեղ քաղաքական-դիվանագիտական գործիքների, այդպես էլ դիվանագիտությունն ու քաղաքականությունը տեղի կտան, եթե չեն ուղեկցվում բավարար պաշտպանական համակարգով: Այդ դեպքում, որ Հայաստանի անվտանգային արեալում գործնական կլինի «ռազմական լուծում չկա» միջազգային մոտեցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում