Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Երևանում հայտնաբերվել են խոշոր չափի թմրամիջոցներ, կան ձերբակալվածներ

​SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Ջութակդ սպանում է քեզ» անունը։

Օպերացիայի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արսեն Օ-ին, 38-ամյա Գեորգի Չ-ին, Արարատի մարզ բնակիչ՝ 41-ամյա Ռուբեն Կ-ին։ Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով և նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա սրվակ, փայլաթիթեղի մեջ էլ՝ փաթեթավորված ընդհանուր՝ 1.56 գրամ քաշով և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.63 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ մյուսները բաց են թողնվել։ Նույն օրը Հասրաթյան փողոցից նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Քյարամ Ա-ին, 47-ամյա Արսեն Կ-ին և 59-ամյա Սարգիս Ս-ին։ Վերջիններս նույնպես եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.53 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 0.92 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ երկուսը բաց են թողնվել։

Նույն օրը Նար-Դոսի փողոցից նույն կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Հրաչ Բ-ն և 41-ամյա Լեոնիդ Ն-ն։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.88 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է թմրամիջոցը, նա ձերբակալվել է, իսկ մյուսը բաց է թողնվել։ Նույն օրը Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Նաթելլա Մ-ն և 25-ամյա Անժելիկա Մ-ն։ Վերջիններս եղել են Mazda մակնիշի ավտոմեքենայով։

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.45 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։ Նույն օրը Խանջյան փողոցից նույն կասկածանքով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Նոյ Ս-ին, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.17 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Նոյ Ս-ն բաց է թողնվել։

Նույն օրը Մյասնիկյան պողոտայից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 47-ամյա Արթուր Հ-ն և 74-ամյա Իսկանդար Մ-ն։

Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.16 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր փաստերով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ։ Օպերացիայի անունը «Ջութակ» է դրվել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում և բանտերում ներարկիչին անվանում են «Ջութակ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում