Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արևմուտքը զգուշացնում է՝ եթե փորձ արվի Մինսկի խմբից դուրս խաղաղության պայմանագիր ստորագրել, դա կունենա վատ հետևանքներ

Նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք Բաքվի ներխուժման և մարտական գործողությունների ծավալման կապակցությամբ ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի ԱԳՆ և ԵԽ համազեկուցողների հայտարարություններում հղում է արվում եռակողմ հայտարարությանը, նշելով դրա դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Ըստ էության, Արևմուտքը ճանաչում է այն որպես հրադադարի փաստաթուղթ արդեն ավելի լայն ընդգրկմամբ, սակայն առայժմ չհամարելով որպես կարգավորում, ինչպես պնդում են Մոսկվան ու Բաքուն։

ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի ԱԳՆ և ԵԽ համազեկուցողների հայտարարություններում նշվում է Մինսկի խմբում «մնացած հարցերի» շուրջ առարկայական բանակցությունները։ ԵԽ համազեկուցողների հայտարարության մեջ հստակ նշվում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ եռակողմ փաստաթուղթը համաձայնագիր չէ և չի հանդիսանում հրադադարը կարգավորող միջազգային փաստաթուղթ․«Դա ընդամենը քաղաքական որոշում է ՝ կրակը դադարեցնելու մասին, ինչը և նշված  է այդ հայտարարությունների մեջ, քանի որ ռազմական գործողությունները վերսկսվել էին նոյեմբերի 14-16-ն ընկած հատվածում։ Այս բոլոր հայտարարություններն ուղղված էին նրան, որ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, ռազմական գործողությունները և Փարիզում ստացած առաջարկությունների վերաբերյալ իրենց ամփոփումները սահմանված ժամկետներում ներկայացնեն,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հասկանալի է, որ ռազմական գործողությունները սկսվեցին փարիզյան հանդիպումից հետո․ «Եվ փաստորեն հանդիսանում են արձագանք այդ հանդիպման արդյունքներին։ Իմ կարծիքով՝ ոչ միայն Բաքվին, այլ Երևանին չեն բավարարում Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքները, որովհետև նկատելի է, որ հայտարարություններն ուղղված են և՛ Բաքվին և՛ Երևանին։ Երկու կողմին էլ կոչ են անում կոնստրուկտիվ վարքագիծ դրսևորել»։

Ղուկասյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բավարար կասկած կարող են ունենալ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը իրենց գործողություններով մտադիր են խոչընդոտել Մինսկի խմբի աշխատանքին․ «Ռազմական գործողությունները հետապնդում էին նպատակ կողմերին հասցնել խաղաղության պայմանգիր կնքելուն։ Այսինքն՝ Ադրբեջանն առաջ էր քաշել վերջնագիր այդպիսի պայմանագիր կնքելու։ Մենք լսեցինք  Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որ Հայաստանը պատրաստ է նման համաձայնագիր կնքել։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստի իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքների չի ենթարկվի, այնուամենայնիվ հաջորդ  օրը խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Մինսկի խմբի հովանու շրջանակից դուրս Ադրբեջանի հետ կնքել խաղաղության  պայմանագիր, որը չի ներառելու Արցախի վերաբերյալ հարցերի կարգավորումը։ Մինսկի խմբի ձևաչափի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տեսակետից՝ դա անընդունելի դիրքորոշում է։ Նման դիրքորոշումը հակասում է Հայաստանի այն հայտարարություններին, որ Հայաստանը դիտարկում է Մինսկի խմբի ձևաչափը որպես խնդիրը կարգավորող հարթակ։ Սրանով է պայմանավորված ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք ուղղված էին երկու կողմերին»։

Քաղաքագետի խոսքերով՝   Մինսկի խմբի շրջանակից դուրս Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելը նշանակում է տապալել Մինսկի խմբի ողջ աշխատանքը․ «Նման բանը բնականաբար չի կարող ընդունվել ԵԱՀԿ-ի այդ ատյանի կողմից  և իհարկե այստեղ արևմուտքն իր վճռական դիրքորոշումը ներկայացնում է ոչ միայն  Հայաստանին, այլ Ադրբեջանին՝ ասելով, որ նման քայլի գնալը ծանր հետևանքներ կունենա գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Դա հավասարապես վատ կանդրադառնա թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ու թե՛ Ռուսաստանի  վրա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում