Monday, 22 07 2024
12:10
Մեսսին 45-րդ գավաթը նվաճեց՝ թարմացնելով ռեկորդը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում

Հայաստանի հավաքականի նահանջը․ Վրացիներն առաջ են շարժվում, իսկ Ադրբեջանը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հանգրվանելով 92-րդ տեղում։ Չնայած, որ վերջին 7 հանդիպումներում մեր ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլում հաղթանակ չի տարել, այնուամենայնիվ, կտրուկ անկում չի արձանագրվել։ Այս տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի ամենաբարձր դիրքը եղել է 88-րդ հորիզոնականը։ Սեպտեմբերի սկզբին, սակայն մեր հավաքականը ընտրական փուլի երեք հանդիպումնեով սկիզբ դնեցանհաջողությունների շարքին։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Խոակին Կապառոսի թիմը 10 խաղում վաստակեց 12 միավոր զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Անհաջող ելույթների շարքի հետևանքով Հայաստանի հավաքականը զիջեց դիրքերը տարածաշրջանի երկրների շրջանում։ Եթե նախորդ ամսին մենք այս հաշվարկում երրորդն էինք ապա հիմա պատկերն այլ է։ Մասնավորապես, Վրաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ առաջադիմելով միանգամից 7 հորիզոնականով տեղ է զբաղեցրել 86-րդ տեղում շրջանցելով Հայաստանին։

Վերջին երեք հանդիպումներում վրացիները նույնքան հաղթանակ են տարել։ Ընտրական փուլի վերջին երկու խաղերում հարևան երկրի հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտության էր մատնել Կոսովոյին, այնուհետև սեփական հարկի տակ սենսացիա մատուցելով 2։0 հաղթել Շվեդիային։ Նոյեմբերի 15-ին էլ կայացած ընկերական խաղում Վրաստանը Թբիլիսիում 1։0 հաշվով հաղթել էր Ուզբեկստանին։ Տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականն այս պահին չորրորդն է։ Բացի Վրաստանից մեր գլխավոր թիմը զիջում է նաև Թուրքիային և Իրանին։ Վերջինս 21-րդ տեղում է, իսկ թուրքերը՝ 37-րդ։ Նախորդ ամսվա համեմատ Թուրքիան առաջադիմել է երկու, իսկ Իրանը՝ մեկ հորզոնականով։ Նշենք, որ Թուրքիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլում իր ենթախմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։ Ադրբեջանի հավաքականը շարունակում է անկում ապրել վարկանիշային աղյուսակում և այս պահին 120-րդն է։ Նախորդ ամսվա համեմատ ադրբեջանցիները նահանջել են ևս մեկ հորիզոնականով։ Նշենք, որ տարածաշրջանի կտրվածքով Ադրբեջանը աշխարհի առաջնության ընտրական փուլում ցույց է տվել ամենացածր արդյունքը։ Մասնավորապես այս հավաքականին 8 խաղում հաջողվել է վաստակել ընդամենը մեկ միավոր։ Ինչև, ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանի հավաքականը շարունակում է եզրափակել լավագույն եռյակը։ Մերոնք զիջում են միայն Ռուսաստանին և Ուկրաինային։ Վերջինս 25-րդն է, իսկ ռուսները՝ 34-րդը։

Այս երկու հավաքականները ընտրական փուլում իրենց ենթախմբերում զբաղեցրել էր 2-րդ տեղը և հայտնվել փլեյ-օֆֆում։ Ինչևէ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը։ Բրազիլիայի հավաքականը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Վերջինս նախորդ ամսին հաղթող էր դարձել Ազգերի լիգայի խաղարկությունում, ինչի չնորհիվ էլ վերադարձել էր լավագույն եռյակ։ Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան չորրորդ հորիզոնականում է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Արգենտինան։ Եվրոպայի չեմպիոն Իտալիան միայն 6-րդ հորիզոնականում է։ Հիշեցնենք, որ իտալացիներին չհաջողվեց հաղթել եթնախմբում և անմիջապես նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այս հավաքականը ևս պայքարը շարունակելու է փլեյ-օֆֆում։

7-րդ տեղում Իսպանիան է, որին հաջորդում են Պորտուգալիան, Դանիան և Հոլանդիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում