Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Թուրքիան սկսել է ջրային պատերազմը․ ամբարտակը լուրջ խնդիրներ կստեղծի Իրանի, բայց ոչ՝ Հայաստանի համար

Թուրքիան սկսել է ջրային պատերազմը՝ բացելով 2 միլիարդ դոլար արժողությամբ Իլիսու ամբարտակը Թուրքիայի հարավում՝ Տիգրիս գետի վրա, որով գետի ծավալը էականորեն կրճատվելու է։ Այն, պարզվում է, Տիգրիս գետի ամենամեծ ամբարտակն է՝ 43 մլրդ խմ տարողությամբ, և Թուրքիայի չորրորդ հիդրոէլեկտրակայանը։ Տարածված հաղորդագրության համաձայն՝ սրանով կանխվելու է Տիգրիսի ջրային ռեսուրսների 56%-ի մուտքը Իրան և Իրաք, ինչը հսկայական խնդիրներ է առաջացնելու Իրանի համար, մասնավորապես արդեն հայտնի է, որ Իրանի հարավ-արևմուտքում արդեն հասունանում է մանր փոշու բնապահպանական աղետը: Էրդողանը, ներկա լինելով ամբարտակի բացմանը, հակառակ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման բոլոր նորմերի ու պահանջների, հայտարարել է․«Այս ամբարտակի կառուցումը լավագույն պատասխանն է Թուրքիայի երդվյալ թշնամիներին և մեր երկրի ու ազգի թշնամիներին»։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ նմանատիպ քայլերը և մեկնաբանությունները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Հետևաբար այն չի կարող անընդհատ լարված չպահել և դրա համար միջոցներ չձեռնարկել Իրաքի, Իրանի դեմ, որոնք այժմ լարված հարաբերությունների մեջ են Իսրայելի, Իրաքի, որոշ չափով էլ՝ Թուրքիայի հետ։ «Թուրքիայի գործողությունները հիմնվում են Արևմուտքի քաղաքականության վրա։ Եթե Արևմուտքը խնդիրներ ունի Իրանի կամ Ռուսաստանի հետ, նշանակում է՝ կլինեն տարատեսակ ճնշումներ։

Մանավանդ այս պարագայում պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրանը ռուսամետ է և բացահայտ հայտ է ներկայացնում տարածաշրջանում ՌԴ-ի հետ գերակա դիրք ունենալու համար։ Բացի այդ, ըստ թուրքագետի, Թուրքիան միշտ է հայտարարել, որ իր տարածքով հոսող ջրային ռեսուրսները իրենք են տնօրինելու և այդպիսի խնդիր ստեղծել է նաև Սիրիայում։

Մյուս կողմից թուրքագետի խոսքով՝ երկրները ջրամբար կառուցելիս գերազանցապես նախևառաջ հիմնվում են սեփական շահերի վրա, հետո նոր այլ գործոններ են հաշվի առնում։ Ըստ մեր զրուցակցի՝ այս խնդիրը այդքան էլ քաղաքական չէ, ինչքան էլ որ Էրդողանը քաղաքականացնում է, և նման հարցերը լուծվում են երկխոսությունների միջոցով, փոխզիջումների հիման վրա, ինչպես եղել է շատ դեպքերում։ Հետևաբար սրանք կարգավորվող խնդիրներ են։

Հարցին՝արդյոք այս ամբարտակը լուրջ խնդիրներ չի ստեղծի Իրանի համար, և մենք ինչ կարող ենք անել այս դեպքում, թուրքագետը կարծում է, որ սա ուղղակի կապ չունի Հայաստանի հետ, բայց եթե Հայաստանն ունի համապատասխան ռեսուրսներ, կարող է Իրանի հետ համագործակցել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում