ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն իսկապես շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների երկարատև կարգավորմամբ։ Նա հիշեցրել է, որ աճում է ռուսական դիվանագիտության դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի հարցերը կարգավորելու, Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային կենսական նշանակության կապերի ապաշրջափակման մեջ։ Ինչ է ընկած այս հիշեցման հիմքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ: