Friday, 19 07 2024
16:40
«Հնարավոր է՝ Ուկրաինան պատերազմի թեժ փուլն ավարտի մինչև տարեվերջ». Զելենսկի
Երևանի 47 փողոց՝ լեդ լուսավորությամբ
16:20
Բայդենի՝ նախագահական մրցավազքից դուրս գալը ժամանակի հարց է
Հրազենային վնասվածք ստացածներից մեկը մահացել է, ձերբակալվել է 2 հոգի
Բաքվի օքսֆորդյան «տառապանքը»
Հայաստանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ
Մեզ չի ներվելու նույնիսկ այս զգուշավորությունը. երկու աթոռից էլ ընկնելու ենք
15:30
Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների
Թե Երևանը, թե Բաքուն սպասողական քաղաքականություն են որդեգրել. փաստաթուղթ չի ստորագրվի
Եղվարդում ինքնաթիռի վթարի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ
Մակրոնի արդարացի պատասխանը Ադրբեջանին. գլխավոր հարցը սակայն այլ է
Այրվել է մեքենա, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երևանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը
Երևանում անշարժ գույքի գները շարունակում են աճել
14:45
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժողովրդավարական ուժերի հարթակը հանդես կգա հայտարարությամբ
Անվճար ուսուցման քանի տեղ է հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններին
14:20
Շոլցը մերժել է Ուկրաինայի վրա արձակվող հրթիռները խոցելու՝ Զելենսկու խնդրանքը
Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք ցուցաբերած ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից
14:00
Թրամփը մտադիր է վերականգնել հարաբերությունները Կիմ Չեն Ընի հետ
Հայտնի է ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ինքնությունը
13:40
Բանգլադեշում բողոքի ակցիաների ժամանակ 39 մարդ է զոհվել
13:30
Բիզնես առաջնորդությունն իրերի ինտերնետի (IoT) ու թվային վերափոխման դարաշրջանում
13:20
Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում
Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները
13:00
Ֆրանսիայի խորհրդարանը նոր խոսնակ ունի
«Իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի». Իրանի դեսպան
12:40
ԱՄՆ օդային նավիգացիայում խոշոր խափանում է
Օրական 200.000 դրամ. Երևանի բնակչուհուն սեռական շահագործման են ենթարկել
12:20
Դիվանագիտությունը կարող է օգնել վերադարձնել տարածքները. Զելենսկի

Լավրովի հայտարարություններից կարող է դիվիդենտներ քաղել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը

Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ պետությունների միջև վստահության ճգնաժամը խորանում է: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն երկրների ներքին գործերին միջամտելու համար օգտագործելու փորձերը «շատ վտանգավոր ճանապարհ են և պետք է կասեցվեն»: Արդյոք Ռուսաստանը նման սուր ձևակերպումներով չի ազդարարում ԵԱՀԿ ձևաչափի սպառման մասին, մինչև ուր կարող են հասնել այս հայտարարությունները և որքանով դրանք կարող են իրական կյանքում իրականացվել:

Այս թեմային անդրադառնալով քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիրը կոնկրետ Մինսկի խումբն է, ավելի լայն ենթատեքստ պետք է փնտրել Լավրովի խոսքում: Խնդիրը վերաբերում է մի շարք հարցերի, որոնցից առաջնայիններից մեկը Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղի ունեցող դեպքերն են և եվրոպական երկրների մոտեցումը այդ խնդիրներին: Մինսկի խումբն այս համատեքստում անուղղակի առիթ էր այդ մասին խոսելու: Իսկ Մինսկի խմբի խնդիրն առանձին նշանակություն ունի թե Ռուսաստանի համար, թե Լավրովի ասածի համատեքստում:

Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ անդամ երկրները լուրջ տարաձայնություններ ունեն տարբեր հարցերում, այստեղ Լավրովն ընդհանուր առմամբ քննադատում է ԵԱՀԿ-ի աշխատանքի ոճը, քանի որ ստացվում է այնպես, որ քանի որ ամեն մի պետություն կամ պետությունների խմբի միջև եղած տարաձայնություններն այսօր ավելի սուր են, քան Խորհրդային Միության փլուզման տարիներին էր, այդ պատճառով էլ ԵԱՀԿ-ի գործունեության արդյունավետությունն անընդհատ նվազում է: Լավրովը չի սխալվում, ճիշտ է ասում, բայց պատճառն այն է, որ  ԵԱՀԿ պետությունները, հատկապես այն պետությունների խումբը, որին Ռուսաստանն է գլխավորում, իրենց շահերը գերադասում են ընդհանուրի շահերից»:

Հարցին, թե այսպիսի հայտարարություններն իրենց խորքում ինչ նպատակ ունեն, և ինչ ազդեցություն կարող են ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Հիմնական նպատակը քննադատությունն է հակառակ կողմի երկրներին, այս դեպքում արևմտյան երկրներին, քանի որ որ Ռուսաստանը գոնե վերջին 10-15 տարիներին համարել է, որ Աևմուտքը մրցակից է իրենց համար: Ուղերձը հիմնականում ուղղված է ոչ թե մեզ, Ադրբեջանին կամ նման ռեգիոնալ փոքր պետություններին, այլ միջազգային հանրությանը: Այս դեպքում մենք Մինսկի խումբն անուղղակի կերպով պետք է կապենք այդ հայտարարության հետ: Միևնույն է, անուղղակի կերպով կապելով էլ պետք է հաշվի առնենք կոնկրետ այն հատվածը, որը վերաբերում է Մինսկի խմբին և մեզ անմիջականորեն և պետք է հաշվի առնենք, որ Լավրովի հայտարարություններից կարող է դիվիդենտներ քաղել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը:  Օրինակ, Ադրբեջանը, որը չի ցանկանում, որ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվեն, քանի որ համարում է, որ Արցախի հարցը լուծված է, կարող է զարգցնել Լավրովի թեզը ընդհանրապես ԵԱՀԿ-ի գործունեության ֆունկցիոնալության մարում: Հայաստանն էլ ընդհակառակը, պետք  փորձի որոշակի առումով գտնել Լավրովի խոսքերի մեջ  վերականգնելու, ավելի արդյունավետ դարձնելու ԵԱՀԿ-ի աշխատանքը և այդպես ներկայացնի հայտարարության ենթատեքստը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում