Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբը. ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բազմիմաստ քարտ-բլանշը

ՌԴ նախագահ Պուտինը այդ երկրի արտգործնախարարության կոլեգիայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեծանում է ՌԴ դիվանագիտության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի կարգավորման գործում: Պուտինի հայտարարությունն անշուշտ ունի մի քանի շերտեր, սակայն ընդհանուր առմամբ թերևս այն արտահայտում է իրավիճակը, որ ծավալվում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Մասնավորապես, ինչպես նշել եմ վերջին շրջանում բազմիցս՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն ու հայտարարությունների տրամաբանությունը հուշում է, որ ձևավորվում է ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան որոշակի ընդհանուր մոտեցում: Ասել, թե այն երկարաժամկետ հեռանկարի վրա է, կլինի թերևս շատ վաղ ու հապճեպ:

Պարզ չէ, թե կողմերը ժամկետային ինչ հաշվարկներ ունեն կապված իրադարձությունների զարգացման հետ: Ներկայումս նկատելի է այն, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան կարծես թե ընդունում են ՌԴ առանձնահատուկ դերը ստեղծված հետպատերազմյան իրավիճակում և որոշակիորեն ճանաչում այն ստատուս-քվոն, որ ձևավորել է Ռուսաստանն իր խաղաղապահ մանդատի առումով: Դրա մասին է վկայում, որ վերջին հայտարարություններում, թե համանախագահները, թե առանձին ԱՄՆ ու Ֆրանսիայի դիվանագետները գրեթե միշտ հղում են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու դրանում ամրագրված դրույթները իրականացնելու կարևորությանը: Իհարկե այստեղ տողատակում կարող է լինել և այն, որ այդ հղումները ուղղված են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև հենց Ռուսաստանին, այն իմաստով, որ պետք է կարողանալ ապահովել սեփական «կնիքի» իրագործումը: Ավելին, պետք չէ բացառել և այն, որ ռազմավարական առումով հենց այդ հաշվարկն է, որ Ֆրանսիային ու Նահանգներին տակտիկապես  բերել է ՌԴ դերի «ճանաչման», այն ակնկալիքով, որ դրա դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից որոշակի զիջումներ ստանալ իրենց համար առավել հրատապ ու կենսական նշանակության հարցերում:

Առկա վիճակում ի վերջո շահում են բոլոր երեք համանախագահներն էլ՝ ձևաչափը մնում է և շարժվում, ինչը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար նվազագույն անհրաժեշտությունն է, ռուսները իրենց ներկայիս վիճակի հարցում հասնում են որոշակի ճանաչման՝ թեկուզ առայժմ ավելի շատ տակտիկական կարճաժամկետ էֆեկտի հավանականությամբ, ու այդպիսով իհարկե որոշակի առավելություն զգում Թուրքիայի նկատմամբ: Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե ռուսական դիվանագիտությունն անկարող լինի համարժեք բավարարել իր մեծացող դերը: Դա կարող է դառնալ Կովկասում Ռուսաստանի ներկայության վերջի սկիզբը: Ի վերջո ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը խոշոր հաշվով անկարող է իրացնել այդ դերը առանց Արևմուտքի աջակցության, թեկուզ զուտ չխանգարելու տեսքով: Ըստ այդմ, Մոսկվայի դիվանագիտական հաջողությունը կախված է գուցե նրանից, թե որքանով կկարողանա զերծ մնալ այդ հաջողությունը Արևմուտքի դեմ պայքարը ծառայեցնելու գայթակղությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում