Բրիտանական Լեռնային լիգայի խաղերից մեկում 55 գոլ է խփվել, ընդ որում` բոլոր գնդակներն ընթացել են դեպի թիմերից մեկի դարպասը:
Անհավանական արդյունքը գրանցվել է «Իլլիգոնա»-«Մեդրոնա» հանդիպման ժամանակ: Առաջին խաղակեսում «Մեդրոնայի» դարպասում հայտնվել է 24, իսկ երկրորդում` 21 գնդակ: Ռմբարկուական հատկանիշներով աչքի են ընկել Լյուկ Էբբոտ Սմիթը (10 գնդակ), Գարեթ Փիթը (8 գնդակ) և Լյուկ Հեքլանը (7 գնդակ):
Հ.Գ. Ուշագրավ է, որ 55:0 հաշիվն ամենևին ռեկորդային չէ: 2002 թվականին Մադագասկարի առաջնության «Ադեմա»-«Օլիմպիկ» խաղում գրանցվել է 149:0 հաշիվը: