«Ապաշրջափակման, սահմանազատման գործընթացները Արցախի հարցի հետ փոխկապակցելը մեր շահերից չի բխում»,-հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Ըստ նրա՝ շատ կարևոր է հասկանալ՝ դեմարկացիայի օրակարգը ում շահերից է բխում։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի չսկսվի այս գործընթացը․ «Եթե Ադրբեջանը ցանկանար դեմարկացիա, ապա չէր ստեղծի այս իրավիճակը»։