Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր լարվածություն Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև․ Հայ ֆուտբոլիստը հեռանո՞ւմ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմռանը հավանաբար կհեռանա «Ռոմայից»։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Մասնավորապես, գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շատ օգտագործում է պաշտպանական գործողություններում մինչդեռ հայ կիսապաշտպանը շատ ավելի արդյունավետ է առջևի գծում։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում Մխիթարյանը դարձել է 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Corriere dello Sport-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն են հայտնել ռուսական մի քանի ակումբներ։ Մասնավորապես, ըստ պարբերականի Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» կպայքարեն Մխիթարյանի համար։ Նշվում է նաև, որ Մխիթարյանը լարված հարաբերությունների մեջ է Մոուրինյոյի հետ և քիչ հավանական է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Ռոմայում»։ Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս տարվա ամռանը երկարաձգել էր պայմանագիրը Հռոմի թիմի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Միլանն» ու իսպանական «Սևիլիան»։ Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ Մխիթարյանի և Մոուրինյոյի համագործակցությունը նորից չի ստացվում։ Ըստ էության նույն պատկերն էր նաև «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ Մխիթարյանը այսպես ասած լեզու չգտնելով պորտուգալացի մասնագետի հետ տեղափոխվեց «Արսենալ»։ Երբ Մոուրինյոն գլխավորեց «Ռոման» շատ էր խոսվում Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվելու մասին։ Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր իտալական ամենատիտղոսակիր ակումբը՝ «Յուվենտուսը» և թվում էր թե գործարքը կկայանա։ Այնուամենայնիվ Մխիթարյանը ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ որոշում կայացրեց աշխատել Մոուրինյոյի հետ մի կողմ դնելով նախկինում եղած բոլոր տարաձայնությունները։ Մխիթարյանի հետ աշխատելու պատրաստակամություն հայտնեց նաև Մոուրինյոն, բայց․․․։ Իրականում երբ սկիզբ առավ Մոուրինյոյի և Մխիթարյանի միջև լարվածությունն իտալական թիմում։ Ա սերիայի 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Վենեցիային»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում էր, բայց Մոուրինյոն նրան խաղաժամանակ չէր տվել։ Մինչ «Վենեցիայի» դեմ հանդիպումը, Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Ռոման» Հռոմում ոչ-ոքի 2։2 էր խաղացել նորվեգական «Գլիմտի» հետ։

Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոն քննադատել էր առջևի գծի մի քանի ֆուտբոլիստներին։ «Պաշտպանությունում լուրջ խնդիրներ չունեցանք, իսկ ահա առջևում խաղը չէր ստացվում։ Ձանյոլոն, Աբրահամը և Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին։ Նրանք հաճախ էին սխալվում գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս և որոշումներ ընդունելիս»,- նշել էր պորտուգալացի մարզիչը։ Վերջին 7 հանդիպումներում «Ռոման» 4 պարտություն է կրել, երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի և տարել ընդամենը մեկ հաղթանակ։ «Ռոմայի» պես թիմի համար այս ցուցանիշն ուղղակի ամոթալի է։ Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում Մոուրինյոյի թիմը հյուրընկալվելիս 6։1 հաշվով զիջել էր նույն «Գլիմտին»։ Գրանցված արդյունքից հետո պորտուգալացի մասնագետը փորձեց կատարվածի մեջ մեղադրել մի քանի ֆուտբոլիստների՝ մասնավորապես Մխիթարյանին։ Մոուրինյոի այս քայլից հետո իտալական մամուլում սկսեց շրջանառվել Մխիթարյանի «Ռոմայից» հեռանալու մասին տեղեկությունները։

Վերլուծելով իրավիճակը՝ իսկապես հավանական է, որ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Ռոմայից»։ Ռուսական ակումբ տեղափոխվելը քիչ հավանական կարելի է համարել։ Ռուսական թիմերը մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը, սակայն մեր ֆուտբոլիստը կտրականապես դեմ է եղել կարիերան շարունակելու այդ տարբերակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում