Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Թուրքիան ու Ադրբեջանը «միջանցքից» ձեռք չեն քաշելու․ Հայաստանը մնացել է միայնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ  հրապարկավ ասաց, որ  նոյեմբերի 15-16 Ադրբեջանի հրահրած սահմանային բախումից հետո  մեր ռազմավարական դաշնակից  Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս  պաշտպանության նախարարի, դարձյալ հանդես է եկել  դեմարկացիայի և դելիմիտացիայի առաջարկություններով, որոնք հայկական կողմի համար  ընդունելի են, ինչպես որ եղել են 2021 թվականի մայիսից ի վեր արված առաջարկները։

Բացի այդ՝ վարչապետը իր խոսքում անդրադարձավ նաև  սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը՝ անկեղծանալով և մի քանի շեշտադրումներ անելով․«Միջազգային հանրությունը մեզ էլ, Ադրբեջանին էլ, մեր տարածաշրջանին էլ  ասում է՝ «դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ հրադադարի ռեժիմը խախտվեց, վա´յ ագրեսիա է, հերիք է իրար մեղադրեք, գնացեք, իրար հետ լեզու գտեք, արդեն մեր նյարդերը չեն հերիքում, որովհետև մենք էլ խնդիրներ ունենք, մանավանդ, հիմա ՝ կլիմայի փոփոխություն է, կորոնավիրուս է, հազար ու մի հարցեր, ձեզ ինչո՞ւ է թվում, թե ամբողջ աշխարհը պետք է նստի ու անընդհատ ապրի ձեր հոգսերով, միգուցե, դուք էլ մի քիչ ձեր հոգսերով ու դարդերով զբաղվեք։ Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում. կամ լինում է  լուծում, կամ չի լինում»:

Որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ վարչապետի ասած  սահմանազատման, սահմանագծման եռակողմ  գործընթացը ամենասպառնալից ու վատ  սցենարն է մեզ համար,  քանի որ Ադրբեջանը  եռակողմ ձևաչափով դեմարկացիայի գործընթացը շարունակելու է իրականացնել  ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, իսկ Ռուսաստանը, ինչպես միշտ,  իր միջնորդական ջանքերի արդյունավետությունը ստիպված  պարբերաբար ապահովելու է՝  Հայաստանին զիջումներ պարտադրելով, վտանգելով մեր պետականությանը, ինքնիշխանությունը,  քանի որ պարտված և թույլ կողմը մենք ենք։  Մյուս կողմից էլ՝ կարծիք է հնչում, որ, դատելով  Վարչապետ Փաշինյանի արած ձևակերպումներից,  որ այդ գործընթացը անխուսափելի է և այլընտրանքը կարող է ավելի վատ լինել։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անկախ վարչապետի կոնկրետ հայտարարությունից, համոզված է՝ այս ագրեսիան ուղղված էր ուժով  հասնելու միջանցքի գրավմանը և  ոչ թե իրենց ձեռնտու սահմանազատում, սահմանագծում անելուն։ Սահմանազատման գործընթացը, ըստ Ստեփանյանի, միջանցքի  կործանարար և անիրավ  խնդրից, այսպես ասած, խուսանավման փորձ է, որպեսզի միառժամանակ այն  առկախվի, սառեցվի, իսկ սահմանազատման  հարցերի հետ կապված՝մեր զրուցակիցը  մտածում է, որ Ադրբեջանի հետ դեռևս ակնհայտ տարաձայնություներ, առճակատում չունենք, որը կհասցներ այսպիսի  բախման։ Մինչդեռ, քաղաքագետի խոսքով, միջանցքից ձեռք չեն քաշելու Թուրքիան ու Ադրբեջանը և ճնշումը պայմանավորված են այս խնդրով։ «Ադրբեջանի առաջնային  պահանջը միջանցքն է, կոնկրետ Մեղրիով անցնող միջանցքը։ Մենք դա կարող  ենք կոչել միջանցք, ճանապարհ թե չգիտեմ ինչ, բայց էությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է դեպի Նախիջևան ճանապարհ, որը չի վերահսկվելու Հայաստանի  կողմից,այլ միմիայն  ՌԴ-ի»,-ընդգծեց  մեր զրուցակիցը,ապա հավելեց,որ իր հավաստի տեղեկություններով Հայաստանը մինչ օրս մերժում է  այդ պահանջը։ Քաղաքագետը, սակայն, ցավով արձանագրեց, որ այս հարցում ևս մենք մենակ ենք․  և´ Արևմուտքը, և´ ՌԴ-ի շահերն համընկնում են, քանի որ ի դեմս Թուրքիայի,որը ՆԱՏՕ անդամ երկիր է, կունենա ներկայացվածություն այս տարածաշրջանում։

Հարցին՝ արդյոք  իսկ ՌԴ-ի կողմից  միջանցքի վերահսկողությունը ենթադրու՞մ է, որ մաքսային կետ չի լինելու, մեր րուցակիցը պատասխանեց՝ ինքը նման տեղեկություն չունի։

Գալով սահմանազատման,սահմանագծման  վտանգներին՝ պարոն Ստեփանյանը նշեց,որ իր  համար այս պահին նկատելի վիճահարույց խնդիր չկա, բայց կարող է առաջանալ, այսպես կոչված, խորհրդային վարչատարածքային  անկլավների հարցում։ Դրանցից  ամենավտանգավորը Ոսկեպարի և Տիգրանաշենի անկլավներն են, որոնք  ունեն ռազմավարական նշանակություն․ մեկը Հայաստանը կապում  է Վրաստանի հետ,մյուսը՝ Իրանի, Սյունիքի և Արցախի։ «Իմ տեղեկություններով՝ անկլավների փոխանակման խնդիրը երկրորդական է այս պահին, բայց եթե առաջանա նման  պահանջ, համազոր կդառնա միջանցքի խնդրին և կհանգեցնի երկրորդ կապիտուլացիային, մեր պետականության կործանմանը»,-ասաց Ստեփանյանը։

Վերջինիս  դիտարկմամբ՝  եթե լրջագույն էսկալացիա չլինի, որը ամենավատ սցենարն է, մենք  հնարավոր է կարողանանք միջանցքի խնդիրը ժամանակի առումով փոխարինել  սահմանազատման օրակարգով, քանի որ այս հարցում ունենք  համաձայնություն ՌԴ-ի հետ։ Միևնույն ժամանակ,ըստ քաղաքագետի,պետք է ցավով  արձանագրենք, որ մենք  որևէ երաշխիք  չունենք Թուրքիայից, որը պատրաստ է ամեն գնով պայքարել այդ նպատակին հասնելու համար։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի դեսպաններին ուղղված հայտարարությունը, մասնավորապես, որ  այս գործողություններով, միջանցքի պահանջով Ադրբեջանը  փորձում է նաև Արցախի խնդիրը լուծել, քաղաքագետը պատասխանեց, որ համաձայն է նախարարի հետ: Արցախի խնդիրը, այսպիսով, այո´,փորձ է արվում ետին պլան մղել, որը, ինչպես գիտենք, ձեռնտու է նաև ՌԴ-ին, որի մասին քանիցս ՌԴ-ն պաշտոնապես հայտարարել է: «ՌԴ-ն չի ցանկանում Արցախը տեսնել ո´չ անկախ, ո´չ Ադրբեջանի կազմում, ո´չ Հայաստանի, այսինքն՝ չունենա հստակ կարգավիճակ, որպեսզի  դամոկլյան սրի պես մշտապես կախվի մեր և Ադրբեջանի  գլխի վրա և դառնա կառավարելու մահակ»,-նշեց քաղաքագետը։

Ստեփանյանի համոզմամբ՝ ԱԳՆ կոշտ ուղերձը իրականության ֆիքսում է, բայց ինչքան էլ հետևեն հասցեական արձագանքներ, Ադրբեջանին ուղղված որոշ քաղգործիչների, պատգամավորների, սենատորների առանձին քննադատություններ, այնուամենայնիվ, պաշտոնական մակարդակով դրանք էական նշանակություն չունեն և չեն ունենա: «Մենք միայնակ ենք: Անգամ Ֆրանսիան այսօր մեզ չի պաշտպանում, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմին, մայիսին ադրբեջանանկան զորքերի  ներխուժման ժամանակ, հստակ պաշտպանում էր։ Այսօր Ֆրանսիայի, ամբողջ Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են թե´ ՌԴ-ի, թե´ Ադրբեջանի  և թե´ Թուրքիայի շահերի հետ, իսկ մենք մնացել ենք լրիվ միայնակ։ Դա պայմանավորված է  Արևմուտքի շահագրգռվածությամբ, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան ծավալապաշտական առաջխաղացում ունենա դեպի Կենտրոնական Ասիա՝ դեպի Ղազաստան, Թուրքմենիա,Ղրղզստան»,-ասաց քաղաքագետը։

Վերջինս դա պայմանավորում է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դուրս գալուց հետո ստեղծված անվտանգային լուրջ խնդիրներով և Թուրքիայի դերի մեծացմամբ, քանի որ դրան  զուգահեռ՝ Թուրքիան բազմաբևեռ ծրագրեր է մշակում թյուրքալեզու ժողովուրդների միավորումով, որը հակակշիռ է լինելու նաև ՀԱՊԿ-ին: Հետևապես, ըստ մեր զրուցակցի, լուրջ միջամտություն, աջակցությունն Հայաստանին Արևմուտքի կողմից սպասել դժվար է։ Նրա համոզմամբ,սակայն, Թուրքիայի այդ նկրտումը դեմ է առնելու Պարսկաստանի կտրուկ մերժմանը. «Իրանը  չի հանդուրժի այդպիսի զարգացում, չի բացառվում անգամ ռազմական միջամտություն ցուցաբերի, եթե սկսի մեծամասշտաբ էսկալացիա, որովհետև դա լրջագույն սպառնալիք է Իրանի համար»,-ընդգծեց պարոն Ստեփանյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում