Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ադրբեջանը ենթադրաբար սահմանագծում իրականացնում է 70-ականների քարտեզների հիման վրա

Համացանցում օրերս հայտնվել էին Թբիլիսիից ձեռք բերված քարտեզներ, որոնք վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի Ադրբեջանին անցած հատվածները մինչև 70-ականները եղել են Խորհրդային Հայաստանի կազմում։ Քարտեզագետները նշում են, որ սխալ է հրապարակված այս քարտեզների հիման վրա վերլուծություն անելը։

Քարտեզագիր Շահեն Շահինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակված այս քարտեզների հիման վրա մասնագիտական առումով պնդումներ անել չի կարելի։ Թեև ռազմական քարտեզները Վրաստանում և Ռուսաստանում են, բայց, նրա խոսքով, դրանք խորը ուսումնասիրման կարիք ունեն՝ հասկանալու՝ արդյոք դրանք կարո՞ղ են հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, թե ոչ։

«Ես չեմ պնդում, որ այն քարտեզները, որ հրապարակվել են, սխալ են, կամ դրանք կարելի օգտագործել, սակայն մասնագիտական տեսանկյունից դրանք տեղագրական քարտեզներ չեն հանդիսանում, այլ հանդիսանում են մասնագիտական լեզվով թեմատիկ քարտեզներ, որոնք ճանապարհը պատկերում են սխեմատիկ տեսքով, այլ ոչ թե իրական կոորդինատներով»,-ասաց քարտեզագիրը։

Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին հարցազրույցում, անդրադառնալով քարտեզներին, նշել է․ «Մենք պետք է հասկանանք՝ քարտեզ ասելով ինչ նկատի ունենք։ Որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են: Տեսեք, մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ. այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են: Կարևոր են իրավական հիմքերը՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանների որոշման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պիտի ընդգծեմ նաև, որ, այո, այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն»։

Շահինյանի խոսքով՝ հրապարակված քարտեզների մասով այսպիսի թեզ կա․ Խորհրդային Միության տարիներին քարտեզները երբեք հենց այնպես չեն տպվել, ինչպես հիմա․ օրինակ՝ որևէ տպագրատուն ինքն իր նախաձեռնությամբ չէր կարող քարտեզ տպագրել, իսկ տպագրված քարտեզները հաստատվել են Խորհրդային Միության Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր կառավարման մարմինի կողմից, նրանք այդ քարտեզները տպագրելիս ինչ-որ հիմք են ունեցել․

«Պետք է ոչ թե այդ քարտեզները օգտագործել, այլ գնալ և Մոսկվայից ստանալ այդ քարտեզների տպագրման հիմք հանդիսացած տեղագրական քարտեզները, որոնք պահվել են և պահվում են Մոսկվայում, բայց սրանք էլ կարող են լինել կծիկի միայն սկիզբը, որ պետք է գնաս դրա հետքով և փորձես արխիվներից գտնել, թե ինչի հիման վրա են նկարել այդ քարտեզները։

Հարցին՝ ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է Ադրբեջանը հիմա Սյունիքում սահմանագծում և սահմանազատում իրականացնում, քարտեզագիրը նշեց, որ ենթադրաբար 70-ականների քարտեզների։

Նրա խոսքով՝ չի կարելի պնդել, թե այդ քարտեզները Հայաստանում չկան։

«Կան մասնակի թերթեր, որովհետև ամբողջ Հայաստանը մի մասնագիտական քարտեզի վրա չի տեղավորվում, Հայաստանը բաժանված է քարտեզագրական թերթերի և այդ թերթերի մի մասը տարբեր տարիներին կարող է տեղափոխված լինեն Հայաստան, մի մասը ոչ, թերթերի ամբողջ շարքը Հայաստանում առկա չէ։

Թբիլիսի հրապարակած քարտեզն ընդամենը թեմատիկ քարտեզներ են և չեն նշում հստակ ճանապարհի դիրքը, և մենք պետք է հասկանանք, որ այդ հատվածում ճանապարհն ունի ընդամենը 20-24մ լայնություն և 20-24 մետր լայնությունը տեղորոշել այս մասշտաբի քարտեզով ուղղակի շատ կոպիտ մասնագիտական խախտում կլինի»,-ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում