Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Թյուրքական աշխարհը Ռուսաստանում. «հայկական աշխարհի» խնդիրը

Հայաստանում մեծ ուշադրության է արժանացել տեղեկությունն այն մասին, որ Էրդողանն իր քաղաքական գործընկեր, ազգայնական կուսակցության առաջնորդ Բախչելիին նվիրել է Թյուրքական աշխարհի քարտեզ, որում կան հատվածներ նաև ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքից: Թե ինչո՞ւ է հայ հանրությանը զարմացրել այդ հանգամանքը, ինքնին զարմանալի է: Հայ հանրության համար նորությու՞ն է, որ ներկայիս Ռուսաստանը առնվազն որոշակիորեն վերածվել է «թյուրքական սուբյեկտի», ինչի հետևանքն է նաև իր վրա մեծ հաշվով կրել ու կրում Հայաստանի հանրապետությունը վերջին առնվազն տասնամյակում՝ ներառյալ Արցախը:

Երբ Էրդողանի խորհրդականը հայտարարում է, որ  միլիոն մահմեդականով կքանդեն Ռուսաստանը ներսից, իսկ Ռուսաստանում այդ հայտարարությանը պատասխան չի հնչում ոչ միայն պետական որևէ խորհրդականի, այլ նույնիսկ որևէ պետական կառույցի դռան պահակի մակարդակով, դրանից հետո զարմանալ, որ Թուրքիայի նախագահը կարող է հրապարակավ այդպիսի քարտեզներ նվիրել տեսախցիկների առաջ, միամտություն է: Ավելին, այսօր մինչև անգամ ռուսական պետական մեդիահարթակներում է արտահայտվում կարծիք, թե Ռուսաստանի տարածքում ինչ հեռանկարներ ունի թյուրքական աշխարհը:

Հետևաբար, «հայկական աշխարհում» այդ ամենն այլևս պետք է լինի ոչ թե զարմանքի, այլ խոհի, քննարկման, հետազոտման, դիտարկման առարկա, հասկանալու համար, թե ինչ պետք է անի Հայաստանը: Առերևույթ, իհարկե այդպիսի քննարկումներ կան, որոնք սակայն դեռևս չեն անցնում քաղաքական թեթևսոլիկության կամ թեթևամտության ընդհանուր մակարդակից, չպարունակելով որևէ խորքային կոնցեպտուալ տարր:

Որովհետև, «որևէ պոչ թողնելու և  այլ պոչ բռնելու» տրամաբանությամբ  ներծծված դիտարկումները չեն կարող համարվել խորքային, առավել ևս այնպիսի աշխարհակարգային ժամանակահատվածում, երբ հստակ էլ չէ, թե ում «պոչը» որտեղ է և ինչ երկարությամբ: Ի վերջո, հայ քաղաքական միտք ասվածը աշխարհը գրեթե մշտապես չափել է հենց «պոչ բռնելու» մեկնակետով կամ հենման կետով, ինչի հետևանքը եղել է այն, որ մենք ավելի շուտ ստացել ենք հարվածներ «պոչով», քան զգացել բռնվելու էֆեկտը:

Հայաստանն ունի էֆեկտիվ քաղաքական կոնցեպտների մշակման կենսական անհրաժեշտություն, հասկանալու համար, թե ինչ պետք է անել Ռուսաստանի ուղղությամբ թյուրքական՝ թե մակընթացության, թե տեղատվության պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում