«Միջազգային համայնքը կամ տեղյակ չէ, կամ խաղում է մեզ հետ. մեր դիվանագիտությունը չորացած է»,-նման տեսակետ է հայտնում ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներսում այն անհանգստություններին, թե միջազգային հանրությունը անհասցե ու անատամ հայտարարություններ է տարածում Հայաստանի սահմանների վերաբերյալ։ «ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է ցույց տան, որ Կովկասը շատ կարևոր է իրենց համար»,-նշում է քաղաքագետը։