Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու էր գեներալ Մուրադովը արձակուրդից շտապ ետ կանչվում, մի ահռելի ինքնաթիռ է տրվում, որ գնա Բաքու

Ենթադրություններ անել չեմ սիրում, բայց արդեն կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչու էր գեներել Մուրադովը արձակուրդից շտապ ետ կանչվում, մի ահռելի ինքնաթիռ է տրվում, որ գնա Բաքու, հետո մեզ բոլորիս անհայտ պատճառներով Ջերմուկում արկի պայթյունից զոհված ոսկեպարցի Տարոն Սահակյանի աճյունը Հայաստանի տարածքից ափալ-թափալ տեղափոխվում Բաքու, այդ մեկ աճյունը դրվում ինքնաթիռ ու գալիս Երևան։

Այլ բացատրություն չունեմ վերը նշված տարօրինակությունների համար։

Մեդիամանիպուցիաներով էլ, կարծում եմ, քողարկվեց /ուշադրությունը կենտրոնացնելով մեր կենդանիւ կամ նահատակված տղաների հնարավոր վերադարձի վրա/ ինքնաթիռով Մոսկվայից Բաքու և Երևան “բերվողը”՝ հավանաբար դեմարկացիայի ու դելիմիտացիայի Մոսկվայի վերջին առաջարկությունները, որոնց մասին Փաշինյանն այսօր հայտարարել է ու Երևանը այսօր “ընդունելի է համարում”։

Ադրբեջանական կայքերի երեկվա մոնիտորնիգի մասին պատահական չէր կարճ գրառումս՝ որտեղ ուշադրություն էի դարձրել այն փաստի վրա, որ ադրբեջանցիները ԱԺ-ում վարչապետի որոշ հայտարարություններ մեկնաբանել էին “ստորագրելու պատրաստակամություն”։ Իհարկե, նրանք դա նույնացրել էին “Խաղաղության պայմանագիր” ստորագրելու պատրաստակամության հետ, կոնտեքստից դուրս թողնելով մյուս բառերը (որ Հայաստանը նախկինում էլ, այժմ էլ Արցախյան խնդրով բանակցելիս նպատակ է ունեցել հակամարտությամբ ամբողջական կարգավորման միջոցով հասնել խաղաղության պայմանագրին), ինչը այսօր հստակեցվել է վարչապետի կողմից՝ որ պատրաստ են ստորագրել դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկված փաստաթուղթը։

Իսկ մեր տավուշյան սահմանապահ հերոսի՝ տարօրինակ կերպով Բաքվում հայտնված աճյունը, կարծես թե, այդ ամենի քողարկումն էր դառնում։ Մուրադովը հավանաբար կամ պետք է անձամբ հանձներ, կամ լսեր կողմերի պատասխանը։

Ես, որպես ՀՀ քաղաքացի, օրինակ այսօր առաջին անգամ լսեցի, որ մինչ այժմ եղել է դեմարկացիայի երեք առաջարկ Մոսկվայից։ Ինչպես հիշում ենք՝ մի տարբերակ հրապարակվեց մինչև մայիսի վերջը։ Ապա հունիսին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե փաստաթղթերը պատրաստ են ու մնում է ստորագրել։ Ենմթադրաբար՝ վերջին տարբերակն այն է, որի մասին չգիտեմ թե բովանդակային առումով որքան ստույգ կամ կեղծված, արտահոսք էր տրվել Ալիք կայքով։ Իհարկե, իմ ամենատարբեր զրույցներում հերքվում էր, թե այն, ինչի մասին հիշատակվել էր Ալիք-ում, բովանդակային առումով ճիշտ է։ Միայն նշվում էր, թե Հայաստանը կողմ է դեմարկացիային ու դելիմիտացիային։ Իսկ թե ինչպիսին էր վերջին փաստաթուղթը ոչ մի ձևով հայտնի չէ։ Առաջին տարբերակի մասին էլ չասեմ՝ դրա նշաններ որևէ կերպ տեսանելի չեն եղել մինչև անցնող մայիսը, համենահդ դեպս հրապարակային ու բաց աղբյուրների դաշտում։

Փաշինյանն ասում է, որ դրանք բոլորն էլ ընդունելի են եղել Երևանիւ կողմից։ Այդ դեպքում՝ այդ երեք տարբերակների էվոլյուցիան դեպի ուր է տարե՞լ՝ դեպի ադրբեջանական կողմի ախորժակների բավարարման /քանի որ հայկական կյողմը կարծես թե երեքին էլ համաձայնություն է տվել/, թե դեպի հայկական կողմի համար ավելի “նպսատավոր լուծումների”․ մայիսի 1-16-ին Ադրբեջանն իր կատաղությունն էր արտահայտում, որ տարբերակները գնալով վատացե՞լ են իր համար, թե՞ հակառակը՝ տեսնելով, որ չստորագրելու ու հավանություն չտալու իր կապրիզները ստիպում են Մոսկվային հայկական կողմի շահերի հաշվին ավելի մեծ զիջումների գնալ։

Ինչպե՞ս ենք մենք իմանալու այս հարցերի պատասխանները, երեք առաջարկների տարբերությունները, բովանդակությունները, մանավանդ որ դա վերաբերում է մի ողջ պետականության ու ժողովրդի ապագայի․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում