Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Մի չարաշահեք հակաբիոտիկները, դա հանգեցնում է անդառնալի հետևանքների. ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ուղերձը հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթվա մեկնարկի կապակցությամբ:

«Սիրելի քաղաքացիներ

Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը բևեռել մի խնդրի, որի մասին թեև մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն այն շարունակում է մնալ մտահոգիչ:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիր է:

2015 թվականից, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն նախաձեռնությամբ, ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս տարի այն կանցկացվի նոյեմբերի 18-ից 25-ը:

Մարդու օրգանիզմը հակամանրէային կայունություն կարող է ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման հետևանքով։

ԱՀԿ հաշվարկների համաձայն` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով: Արդյունքում՝ դեղերի մնացորդները կարող սննդամթերքի միջոցով անցնել մարդուն և առաջացնել կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:

Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը կենդանիների խնամքը, հսկողությունն ու հիվանդությունների կանխարգելումն է, ինչը նվազեցնում է վարակների տարածումը, կանխում միկրոօրգանիզմների փոխանցումը՝ այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:

Չնայած կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների պատճառով սահմանված շփման սահմանափակումներին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր մարզային կառույցների միջոցով, ֆերմերների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ պարբերական աշխատանքներ է տանում, քննարկումներ կազմակերպում, նաև՝ իրազեկման միջոցառումներ իրականացնում՝ հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործման ու չարաշահման անթույլատրելիության մասին:

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել հակաբիոտիկների վաճառքը՝ լիցենզավորված անասնաբույժներին վերապահելով հակաբիոտիկների նշանակման ու դուրսգրման իրավունքը՝ համապատասխան դեղատոմսերով։

Երկար ու պատասխանատու ճանապարհ կա անցնելու՝ համապատասխան իրավական ակտերի ընդունման ու պատշաճ վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմը դրան համապատասխանեցնելու տեսակետից: Այս առումով՝ մեր երկրի դիրքորոշումը համահունչ է միջազգային մոտեցումներին:

Մի չարաշահեք հակաբիոտիկները, դա հանգեցնում է անդառնալի հետևանքների»,- ասված է ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում