Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանի դիտողությունը դեսպաններին. ինչ խնդիր է լուծվում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, նրանց ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի մանրամասները: Արարատ Միրզոյանը դեսպանների հետ հանդիպմանը կրկնել է միտքը, որ ասել էր նոյեմբերի 15-ին Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների հավաքի իր ելույթում:

Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ միջազգային հանրությունը չի անում ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ, դնում է «հավասարության նշան», ինչը Ադրբեջանի համար վերածվում է խրախուսանքի: Նախօրեին այդ մասին խոսել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԽ արտահերթ նիստի իր ելույթում: Այսօր էլ արտգործնախարար Միրզոյանը կրկնել է Երևանի դիտողությունը: Այո, երբ խնդրի բարձրաձայնումը կարճ ժամանակահատվածում կրկնվում է բազմիցս, այն քաղաքական տիրույթում դառնում է դիտողությանը հավասարազոր: Ըստ այդմ առաջանում է հարց, թե Երևանի համար որքան էֆեկտիվ կարող է լինել այդ դիտողությունը, հասցեական հայտարարությունների պահանջը: Այստեղ չափումն առերևույթ կարող է տեղի ունենալ հայտարարությունների բովանդակության հարթությունում, երբ, ասենք, փոխվի այդ բովանդակությունը: Գոնե առայժմ սակայն, միջազգային հանրության արձագանքները հասցեական չեն և հավասարության նշանով են: Եվ թերևս միամտություն է մտածել, որ դրանք կարող են դառնալ հասցեական: Ավելի շուտ, հասցեական դառնալ կարող են այն դեպքում, երբ այդ հասցեականությունը պետք լինի հայտարարության հեղինակներին, այլ ոչ թե Հայաստանին: Ըստ այդմ հարց կառաջանա, ի՞նչ իմաստ ունի հաճախակի խոսել, կամ մեկ-երկու անդրադարձից ավելի կրկնել հասցեականության խնդիրը, եթե դա չի բերելու իրավիճակի փոփոխության: Կստացվի, որ Երևանի այդ քայլը կամ պարզապես որոշակի հուսահատության կամ ներքին քարոզչական տրամաբանություն ունեցող քայլ է, որի էֆեկտն էլ իհարկե բարդ է պատկերացնել, փոխարենը հնարավոր է լինեն արտաքին «դեֆեկտներ», կամ այդ քայլով Հայաստանը հղում է այլ իմաստ պարունակող քաղաքական հաղորդագրություններ և հետևաբար փորձում լուծել այլ խնդիրներ: Սա իհարկե թերևս չափելի տիրույթի հարց չէ, այսինքն բարդ է գնահատել, չափել այդ մարտավարության էֆեկտը: Այդուհանդերձ, ինչպես արդեն իսկ առիթ ունեցա անդրադառնալ նախորդ հոդվածներում, հնարավոր է Երևանի այս շեշտադրումների տողատակում այլ միտք կամ շերտ է, որը թելադրվում է Ռուսաստանի հետ Եվրաատլանտյան բևեռի հարաբերության գերլարման փուլով:

Մասնավորապես, Երևանը խոսելով հասցեականությունից, գուցե փորձում է ակնարկել, որ՝ հնարավոր է Կովկասում հայ-ադրբեջանակյան լարվածությունը շատ խաղացողներ դիտարկում են Ռուսաստանի համար հավելյալ խնդիր և բեռ, ինչի հետ Երևանը չի ուզում ունենալ «քաղաքական» կամ «ռազմա-քաղաքական առնչություն»: Եթե փորձ է արվում հասցնել այդ հաղորդագրությունը, ապա թերևս պետք է գտնել դրա այլ տարբերակ, որովհետև հասցեականության առնչությամբ դիտողություններն ունեն պարզ պատասխան, հենց նույն Ռուսաստանի հետ կապված, որը լինելով Հայաստանի դաշնակից, «ամենաանհասցեականն» է առկա իրադրությունում: Այդ ամենով հանդերձ, բոլոր դեպքերում թերևս պետք է զերծ մնալ «անհասցեականության» վերաբերյալ բողոքներից կամ դժգոհություններից, առնվազն դրանք հաճախակի հնչեցնելուց: Դա արտաքին քաղաքական բովանդակություն չէ, հետևաբար րոպե առ րոպե խլում է կարևոր ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում