Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դալմայի այգիների մասին որոշումով ՀՀ-ն խախտել է Օրհուսի կոնվենցիան

Դեռևս 2004թ. կառավարության կողմից ընդունվեց մի որոշում, որով նախատեսվում էր Երևանի Դալմայի այգիների 750 հա գոտուց կանաչապատ թողնել միայն 256-ը։ Այս որոշումը թույլ տվեց Երևանի քաղաքապետարանին վաճառքի հանել այգու առանձին հողամասեր։ Վաճառված տարածքներում սկսվեցին բետոնապատման աշխատանքներ։ Ի դեպ, այդ կանաչ տարածքները ոչնչացնելուց առաջ որևէ զգուշացում չարվեց այն վարձակալողներին, ովքեր տարիներ շարունակ մշակել էին այգին, ավելին՝ նրանց ձեռքից հողը խլվեց պայմանագրերի ժամկետը դեռ չլրացած։

Այսինքն՝ խախտվել է մարդկանց սեփականության իրավունքը։ Արդեն յոթ տարի է անցել, սակայն նախկին սեփականատերերից շատերը փոխհատուցում չեն ստացել։ Դալմյանի այգիներում կատարվածը նաև մեկ այլ օրենքի խախտում է. հաշվի չի առնվել կանաչ տարածքի վերացման արդյունքում շրջակա միջավայրին սպառնացող վտանգը, չի գնահատվել այգիների պատմամշակութային արժեքը։ Այս թեմային բազմիցս անդրադարձել են էկոլոգիական հիմնահարցերով զբաղվող հկ-ները:

Ecolur կայքը մասնավորապես գրում է, որ այգում շինարարությունը սկսվել է առանց քաղաքաշինության նախարարության, պատմամշակութային կոթողների պաշտպանության կոմիտեի թույտվության՝ առանց նախապես փորձագիտական աշխատանքներ կատարելու։

Այգու նախկին հողօգտագործողները չեն դադարում պայքարել արդարության համար։ Նրանք և «Դալմա-Սոնա» ընկերության նախագահ Ռուզաննա Ղազարյանը դիմել են քաղաքապետարան։ 4 ամիս առաջ նրանք քաղաքապետարանից հավաստիացումներ են ստացել, թե առաջիկայում համարժեք փոխհատուցում կստանան: Սակայն մինչ այժմ հարցը լուծում չի ստացել։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովն այս տարվա 29.06.-01.07.2011 Քիշինևի նիստի ժամանակ անդրադարձել է Դալմայի այգիների խնդրին։ Հանձնաժողովը փաստել է, որ Հայաստանը այգիների մասին որոշմամբ խախտել է Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ։ Նիստին նաև հանձնարարական է տրվել ՀՀ կառավարությանը՝ խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել մի շարք միջոցառումներ, սակայն Դալմայի այգիների նախկին օգտագործողները վկայում են, որ ոչ մի քայլ չի կատարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում