ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը:
«Օրակարգում ոչինչ չկա: Սակայն կտեսնենք: Մենք կարող ենք դա քննարկել», – ասել է նա լրագրողներին:
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հարձակում է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: