Thursday, 28 03 2024
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»

Մեծամորի 2-րդ էներգաբլոկը արդյունավետ կաշխատի 15 տարի. Ալեքսեյ Լիխաչով

Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկը համալիր արդիականացման է ենթարկվել, վերականգնվել և ամրապնդվել են կայանի բոլոր կենսական տարրերը, այդ թվում նրա «սիրտը»՝ ռեակտորը: Այդ մասին Մեծամորի ատոմակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ խոսելով ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու ծրագրի ավարտի մասին:

«Եթե թույլ տաք՝ ես որոշ համեմատություններ կանեմ մարդու օրգանիզմի հետ: Առաջին հերթին մենք լրջորեն վերականգնել և ամրապնդել ենք կայանի «սիրտը»՝ ռեակտորը: Պարզ ասած՝ երիտասարդացրել ենք ռեակտորը: Երկրորդը՝ խորապես արդիականացվել, գործնականում փոխարինվել է մեքենայական դահլիճը՝ էլեկտրաէներգիայի գեներացման դահլիճը՝ էներգիան վերարտադրող գլխավոր «մկանը», որի համար էլ առհասարակ գոյություն ունի ատոմային էլեկտրակայանը: Բացի այդ՝ «արյունատար համակարգը», ինչպես նաև «ուղեղը», իսկ ավելի կոնկրետ՝ կառավարման ավտոմատացված համակարգը (АСУ ТП) շատ բաղադրիչներով կամ արդիականացվել են, կամ էլ ամբողջությամբ փոխարինվել են: Ուստի այսօր կարող ենք խոսել ոչ թե պարզապես վերանորոգման, այլև կայանի արդիականացման աշխատանքները ավարտելու մասին», – «Արմենպրես»-ին հայտնեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը:

Լիխաչովի խոսքով՝ այդ ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ քիչ ավելի հին Կոլայի ատոմակայանի համանմանությամբ Մեծամորի 2-րդ էներգաբլոկի համար կարելի է կանխատեսել առնվազն 15 տարվա կայուն և արդյունավետ աշխատանք:

«Շարունակելով հետազոտությունները, տեխնոլոգիական փոքր աշխատանքները պլանային վերանորոգումների ընթացքում՝ մենք մեր կողմից տեսնում ենք կայանի աշխատանքի հեռանկարը մոտավորապես մինչև 2035-36 թթ.: Բայց ինչպես դրան մոտենալ, ինչ աշխատանքներ և երբ կազմակերպել՝ դա, իհարկե, առաջին հերթին հայկական կողմի, համապատասխան կարգավորողի պատասխանատվության հարցն է: Եվ մենք էլ սերտորեն կհամագործակցենք մեր գործընկերների հետ», – հավելեց Ալեքսեյ Լիխաչովը:

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման և մինչև 2026 թ. շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ավարտի կապակցությամբ, ՀՀ ՏԿԵ նախարարի, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին, այսօր այցելել էր Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում