Tuesday, 21 03 2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
20:00
Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Իտալիան աջակցում է Արևմտյան Բալկանների անդամակցությանը Եվրամիությանը
19:30
Կրեմլում կայացել է Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը
19:20
ԱՄՆ պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջնական զինուժի վայրագություններին Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում
19:10
Բրիտանիայում հայտարարել են, որ Իսրայելի հետ դիմակայում են Իրանի քայքայիչ ազդեցությանը տարածաշրջանում
Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրը
18:50
Ճապոնիայի վարչապետը ժամանել է Կիև

Սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է, ինչքա՞ն կարելի է դիմել Ռուսաստանին․ Տարասով

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  Հանրային հեռուսըանկերության եթերում հայտարարել է, որ այսօր ժամը 13:00-ի դրությամբ ադրբեջանական ԶՈՒ-երը ռազմական գործողություններ են սկսել ՀՀ սահմանի արեւելյան ուղղությամբ և փորձել են իրադրությունը սրել սահմանի ամբողջ երկայնքով։ Այս պահին շարունակում են մարտական գործողություններ ընթանալ, ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով։

Ըստ Գրիգորյանի՝ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաև փորձել են օգտագործել ՀՀ տարածքում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ-երը․«Կարևոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող՝ 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կասկածում է, որ  իրավիճակը կարող է հասնել լայնամասշտաբ պատերազմի, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ  պատերազմը ձեռնտու չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը  նշեց, որ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը տարօրինակ է թվում Մոսկվայի համար․«Ինչու՞ հանկարծ պաշտոնից հեռացվեց Հայաստանի Պաշտպանության նախարարը։ Միգուցե ինքն ուզում էր հարձակվե՞լ,  թե՞  Ալիևը  իրավիճակը սադրեց այն սցենարով, որ հեռացվեր Հայաստանի Պաշտպանության նախարարը, Փաշինյանն էլ չառարկեց։ Մենք տարբերակներ ունենք, բայց առայժմ ստույգ ինֆորմացիա չկա։ Այդ հատվածը խաղաղապահ առաքելությունից դուրս է։ Ինչ ասում է Երևանը՝ մի բան է, Ադրբեջանը՝ այլ։Մենք ընդամենը այս պահին արձանագրում ենք, որ անհասկանալի պատճառաբանությամբ ազատվեց Պաշտպանության նախարարը և նրան փոխարեն նշանակվեց Սուրեն Պապիկյանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովի դիտարկմամբ՝ Հայաստանի Զինված ուժերում տեղի ունեցող վերափոխումները առնվազն զարմանալի են, քանի որ տպավորություն է, թե որոշ ուժեր պարտադրում են, որ  կադրերը մաքրվեն, հեռացվեն սարգսյանական չինովնիկները․«Բայց Զինված ուժերըմաքրելն այդքան հեշտ չէ, թեպետ հնարավոր է՝ ինչպես որ ժամանակին արեց Էրդողանը։ Բայց մեկ հարվածով նոր համակարգ չի ստեղծվի,․ սա պետք է հաշվի առնել։ Մենք հիմա չենք հասկանում Փաշինյանի որոշման պատճառը՝ ինքը միգուցե ռազմական հեղաշրջումի՞ց էր վախենում, միգուցե չէ՞ր վստահում զինվորականներին։ Վարկածները շատ են Մոսկվայում։ Մեր փորձագետները տագնապով են հետևում իրադարձությունների զարգացմանը»։

Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե Ռուսաստանն այս  իրավիճակում Հայաստանին կօգնի։ Նա տարօրինակ է համարում ՌԴ-ին դիմելը և հավելում․«Հենց մի բան լինում է, միանգամից Ռուսաստանին են դիմում, բայց Ռուսաստանն ի՞նչ կապ ունի։ Դուք ձեր սեփական խնդիրները չե՞ք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ եք ուզում, ինչքա՞ն կարելի է։ Ռուսաստանին դարձրել եք գնդակ, ինչքան կարելի է խաղալ, սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է»։

Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմը այս փուլում հնարավոր չէ, խոսքը միայն լարվածության աճի մասին է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում