Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգում թուրքական զինվորական ավտոշարասյունն ընկել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ծուղակը։
Հաքքարի-Չուքուրջա ճանապարհով ընթացող զինվորական ավտոշարասյունն ընկել է 4 տարբեր ականների վրա։ Արդյունքում զոհվել է 7 և վիրավորվել 11 զինծառայող։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր 8 զինծառայող, սակայն ավելի ուշ պարզվել է, որ զոհվածների քանակը 7-ն է։
Այս թվերը դեռ վերջնական չեն, և կարող են փոփոխության ենթարկվել։
Հիշեցնենք, որ թուրքական բանակը նման խոշոր կորուստ կրել էր այս տարվա հուլիսի 15-ին, երբ Դիարբեքիրի Սիլվան շրջանում PKK-ն սպանել էր 13 և վիրավորել 7 զինծառայողի։