Thursday, 27 01 2022
23:45
Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական է տվել Դնեպրում կրակոցներից հետո
ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով
ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել թալիբների և աֆղանական հասարակության միջև բանակցությունների համար
ԵԽԽՎ-ն ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
22:45
Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց կանցկացնեն
22:30
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի
Անի Միրզոյանի՝ «Երևան-Փարիզը միայն չվերթ չէ» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին
ԼՂ կարգավորման փուլային տարբերակը վիժեցրեց Ղարաբաղի ղեկավարությունը
21:50
COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում հասել Է 362,5 միլիոնի
Օրվա թիվը – 300
ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր
Հայելային հետքաշումով կարճաժամկետ խնդիր է լուծվում
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Տպավորություն է՝ մենք ամեն անգամ նախորդ պատերազմին ենք պատրաստվում
21:07
Իտալիան հերթական անգամ չի կարողացել նախագահ ընտրել
Մենք չենք սնվում ընդդիմությունից, խորհրդարանում կա քաղաքական միտք
Արման Դիլանյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են ՍԴ-ի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև կապերի ամրապնդումը
Դատավորներ Չիլինգարյանի, Պետրոսյանի և Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթի քննությունը հետաձգվեց
20:50
Սլովակիայի ԱԳՆ-ն պատասխանել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման հարցին
ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին
«Եվրոպան իր բոլոր շերտերով»․ տեղի ունեցավ «Եվրոպագիտություն» դասագրքի շնորհանդեսը
««Մաթեմատիկա» առարկայի ստուգման արդյունքները մտահոգիչ են». 139 ուսումնական հաստատություններում ստուգում է իրականացվել
Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երբևէ չի դիտարկվել որպես հայ-թուրքական գործընթացի նախապայման․ Աղաջանյան
20:00
Իրանում Covid-19-ի դեմ պատվաստվել է մոտ 15 հազար օտարերկրացի
19:50
Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ղեկավարության դեմ
Այս պահին հստակ որոշված չեն ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը. Աղաջանյան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արաբական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

Տարածաշրջանը չի կարող պատկանել որևէ երկրի․ ո՞ւմ էր ուղղված Զուրաբիշվիլիի ակնարկը

«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը», Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին իր ելույթում ընդծել է, որ տարածաշրջանը չի կարող բացառապես դառնալ որևէ մեկինը՝ ոչ Ռուսաստանինը, ոչ Թուրքիայինը և ոչ էլ Իրանինը։

«Այսօր Կովկասը  ԵՄ քաղաքականության համար փորձնական հարթակ է, թե ինչ կարող է անել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս տարի մենք ականատեսը եղանք ԵՄ-ի բոլորովին նոր հանձնառության՝ Վրաստանի քաղաքական կայունության տեսանկյունից», — ասել է Զուրաբիշվիլին՝ կարևորելով Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործում եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներգրավվածությունը:

«Բացի այդ, թեև արդեն ուշ է, պատերազմը տեղի ունեցավ, հրադադարի պայմանագիր է ստորագրվել, սակայն ԵՄ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության ցանկություն կա, որն անհրաժեշտ է, քանի որ այս հակամարտությունը չեն կարող լուծել միայն Թուրքիայի, Ռուսաստանի կամ այլ երկրի իշխանությունները», — ասել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը  Վրաստանի այսօրվա դիրքորոշման  շրջանակներում է արվում, նաև կարելի է առանձնացնել 3+3-ի մասով․«Մեր երկրները ֆրագմենտացված են։ Ամեն մի երկիր առանձին իր արտաքին հարաբերությունները կառուցելու մոտեցումն ու իր հիմնական գործընկերներն ունի։ Միգուցե այս  պարագայում կոնտեքստը կարելի է տեսնել այնպես, որ քանի որ իրենք Ռուսաստանի հետ ունեն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր, այդ ամենը բարդացվում է։ Նաև՝ եվրոատլանտյան քաղաքականության շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ կապված պրոգեսրը ինչ-որ չափով Ռուսաստանի բացասական դիրքորոշման հետ է կապված։ Այս հայտարարության շրջանակները վերաբերում են այս բոլոր հարցերին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ տրամաբանությունը հետևյալն է․«Երբ առաջարկվում է ֆորմատ, որը սահմանափակում է տարածաշրջանը  տարածաշրջանային երկրներով ու իրենց հարակից հարևաններով, Վրաստանն  ամեն անգամ տարբեր հարթակներ օգտագործելով փորձում է ցույց տալ, որ դա իրենց շահերից չի բխում։ Մեսիջները կարող են տարբեր կերպ ընկալվել, բայց հարցն այն է, որ Վրաստանը փորձում է այլընտրանքային ուղիներ ունենալ  իր հարաբերություններում ու չսահմանափակվի փակ ֆորմատների մեջ»։

Փորձագետը չի տեսնում կարիք, որ Հայաստանն արձագանքի  Վրաստանի նախագահի հայտարարություններին։ Մելիքյանը մասնավորապես  նշեց, որ պետք է  հաշվի առնել նաև այն փաստը, որ Վրաստանում ներքաղաքական գործընթացներ կան ու այս ամենը կոնտեքստային առումով մի փոքր ավելի բարդ է։ Գուցե ներսի լսարանին ևս որոշ ձևով ուղերձ լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում