Այն երկրներում, որտեղ ցածր է սոցմեդիայի դերը, պատվաստումների քանակը շատ ավելի մեծ է: Այս մասին «Առաջին լրատվական»- հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Նրա խոսքով՝ թեև ունենք մեկ միլիոնից ավելի պատվաստված, բայց իմունային շերտի ձևավորման համար դա բավարար չէ. «Հղիները ևս պետք է դիտարկեն պատվաստվելու հավանականությունը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար»:
Դավիթ Մելիք-Նուբարյանի կանխատեսմամբ՝ Քովիդի ցուցանիշները կնվազեն, բայց երեք ամսից կունենանք վարակի 5-րդ ալիքը: