Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիայի գաղտնի ազդեցությունը ԱՄՆ-ում. Միջազգային քաղաքականության կենտրոնը զեկույց է հրապարակել

Վաշինգտոն – «Թուրքիայի լոբբին Միացյալ Նահանգներում» վերնագրով վերջերս կազմված զեկույցը, որը բացահայտում է Կոնգրեսի, հիմնական լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների միջոցով ԱՄՆ քաղաքականության վրա ազդելու Թուրքիայի անտեղի և թաքնված փորձերը, հրապարակվեց Միջազգային քաղաքականության կենտրոնի (CIP) կողմից, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

CIP-ն անկախ, շահույթ չհետապնդող կենտրոն է, որի գործունեությունը նվիրված է «խաղաղ, արդար և կայուն աշխարհը՝ որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնական ձգտում» իրականություն դարձնելուն: CIP-ի 30 էջանոց զեկույցը վերլուծեց Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) փաստաթղթերը, որոնք 2020թ.-ին ներկայացվել էին կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված էին աշխատելու թուրք պատվիրատուների անունից, այդ թվում՝ Greenberg Traurig LLP, Mercury Public Affairs LLC, Venable LLP, Capitol Counsel LLC և ուրիշներ:

Զեկույցի հիմնական բացահայտումները ներառում են.

• 2020թ.-ին FARA-ում գրանցված էին 11 կազմակերպություններ՝ Թուրքիայի անունից աշխատելու համար (ավելի քան 5 միլիոն դոլար արժողությամբ),

• Այդ կազմակերպությունները հաղորդեցին, որ իրենց թուրք պատվիրատուների անունից 2319 կապեր են հաստատել,

• 568 քարոզարշավային ներդրումներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 526,177 դոլար, կատարվել էին այդ ընկերությունների և նրանց գրանցված օտարերկրյա գործակալների կողմից

• 17 ընտրված պաշտոնյաներ ստացան մոտ 37,000 դոլարի ներդրում այն ընկերություններից, որոնք կապվել էին իրենց գրասենյակների հետ թուրք պատվիրատուների անունից

• 1 Սենատոր ստացավ քարոզարշավային ներդրում մի ընկերությունից, որն այդ նույն օրը կապ էր հաստատել իրենց գրասենյակի հետ Թուրքիայի անունից:

Զեկույցում ընդգծվում է, որ ընդհանուր հայտարարը լոբբինգն է՝ նշելով, որ «Թուրքիան եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի օտարերկրյա գործակալների զգալի լոբբինգի, հանրային կապերի և դրա հետ կապված ազդեցության փորձերի առարկա»։ Զեկույցում նաև ընդգծվում է, որ բացի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդներից, կապ էր հաստատվել նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների, Սենատի և Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովների, ինչպես նաև Կոնգրեսի Թուրքիայի հարցերով հանձնախմբի առաջնորդների հետ:

Բացի հազարավոր «քաղաքական կապերից», լրատվամիջոցների հետ կապ էր հաստատվել 377 անգամ, «մասնավորապես՝ The New York Times (83), Bloomberg (52), The Washington Post (37), CNN (35) և The Wall Street Journal (34)», և ներառում էր «պատմությունների, կարծիք արտահայտող հոդվածների կամ խմբագրին ուղղված նամակների համար տեքստերի ներկայացում»: Հետապնդվեցին վերլուծական կենտրոններ, բիզնեսներ և բիզնես ցանցեր. արդյունքում նրանց միջև 145 կապեր հաստատվեցին:

Զեկույցում նաև ընդգծվեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ արտաքին քաղաքականության որոշումները, ներառյալ վերջին ռազմական միջամտությունները և վստահված ահաբեկիչներին սատարումը Սիրիայում, Լիբիայում, Իրաքում և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրա ավտորիտար կառավարումը Թուրքիայում, «ավելի են սրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, քան երբևէ», մինչ Greenberg Traurig-ը, Mercury Public Affairs-ը, Venable-ը և Capitol Counsel-ը դադարեցրել են իրենց պայմանագրերը նրանից հետո, երբ ամերիկահայ համայնքը բացահայտեց Թուրքիայի լայնածավալ աջակցությունը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ անցյալ աշնանը սանձազերծած պատերազմին, ներառյալ ջիհադիստ վարձկանների հավաքագրումն ու օգտագործումը:

Զեկույցի եզրակացության մեջ հստակեցվեց, որ «այս վերլուծությունը Ամերիկայում Թուրքիայի ազդեցության միայն մի մասն է» և օրինակ չի «անդրադառնում Թուրքական ժառանգության կազմակերպության ազդեցությանը՝ մի շահույթ չհետապնդող հրավիրող կազմակերպության, որը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ հարթակ տրամադրելով ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների համար: Ինչպես նաև չի քննարկում ապօրինի ազդեցության գործողությունները, ինչպիսին էր օրինակ այն աշխատանքը, որը Մայքլ Ֆլինը կատարեց Թուրքիայի անունից»:

«Մենք ողջունում ենք Միջազգային քաղաքականության կենտրոնին այս՝ ճիշտ ժամանակին և մանրամասն զեկույցի համար»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Վաշինգտոնում ազատորեն գործող հակաժողովրդավարական վարչակարգերին, որոնք խարխլում են ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ ի վնաս Ամերիկայի ժողովրդի, պետք է վերջ դրվի։ Կոնգրեսի կողմից ENABLERS ակտի ընդունումը լավ առաջին քայլ կլինի՝ OCCRP-ի շարունակական աշխատանքի հետ միասին՝ բացահայտելով կոռուպցիան Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում սեփական շահեր ունեցող բազմազգ կորպորացիաների կողմից գործադրվող ազդեցությունը»:

Ամերիկայի հայկական համագումար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում