Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Բանակում ընդգծված է անարդարության մթնոլորտը․ այնտեղ մինչև հիմա գործում է սովետական համակարգը

Մարդու իրավունքների պաշտպանը օրերս հրապարակել է նոր արտահերթ զեկույց բանակում կարգապահության և ԶՈՒ մարդու իրավունքների վերաբերյալ, որտեղ հատուկ անդրադարձ է կատարել սերժանտական և սպայական կազմերին, կարգապահության ամրապնդման գործում նրանց դերի բարձրացմանը, հրամանատարական այդ օղակներում խնդիրներին և լուծումներին: Առանձին ուսումնասիրվել են նաև կարգապահության ամրապնդման գործում հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի, զորամասի իրավաբանի ու հոգեբանի դերին և նշանակությանը: Որպեսզի Զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից «լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը» պետք է ուղեկցվի «ծառայության նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ», իսկ այստեղ պետք է բացառվի «ծառայակցի (ներառյալ՝ ենթակայի) նկատմամբ ոչ արժանապատիվ վերաբերմունքը»:

Զեկույցում առաջարկվում է ամուր կարգապահության ապահովման բանաձև՝ գրագիտություն, պատասխանատվություն, վերաբերմունք, զինվորական կարգապահությունը: Սա է պրոֆեսիոնալ միջոցների իրականացմամբ զինվորական կարգապահության ամրապնդման ողջամիտ բանաձևը: Նման մոտեցմամբ հնարավոր է ապահովել թե՛ զինվորական կարգապահությունը, թե՛ իրավունքի գերակայության վրա հիմնված մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը։

Դրական տեղաշարժերի հետ միասին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից զորամասեր այցերի, Պաշտպանին հասցեագրվող բողոքների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել նաև խնդիրներ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով զեկույցին, նշեց, որ բարձր է գնահատում օմբուդսմենի դիտարկումները․ բանակում կարևոր են կանոնադրային հարաբերությունների մասին օրենքների, կարգուկանոն հաստատելու փաստաթղթերի կիրառումը։ Նրա խոսքով՝ եթե կիրառվեին այդ օրենքները, մենք բանակում այսպիսի խնդիրներ չէինք ունենա։ Իրավապաշտպանի խոսքով՝ 44-րյա պատերազմն էլ ցույց տվեց, որ բանակում հիմնական թիրախ ընտրված է շարքային զինվորը, և այսօր էլ ականատես ենք, թե ինչպես են պատերազմի ժամանակ հիմնական քրեական գործերը հարուցված  ժամկետային զինծառայողների նկատմամբ։

«Այս անհավասար մոտեցումը պետք է արձանագրվի, ինչպես նաև պետք է արձանագրվի, որ սպայական կազմից կախված կարգուկանոն հաստատելը, բայց  առօրյայում՝ դատարաններում, մենք որևէ տեղում չենք տեսնում պատասխանատվության ենթարկվող սպա, էլ չեմ ասում՝ զորամասի հրամանատար, նույնիսկ այն դեպքերում, երբ հրամանատարը զորամասում է, տեղի են ունենում մահվան դեպքեր, այդ հրամանատարը գոնե գրավոր նկատողության արժանանա։ Դա էլ չի արվում։ Ես համարում եմ, որ պատասխանատու են զորամասի հրամանատարները, պաշտպանության նախարարը, և վերևից իջնելով պետք է պատասխանատվության ենթարկվեն, ոչ թե ներքևից բարձրանալով։ Բայց ամեն ինչի թիրախում զինվորն է, և՛ մահացածները, և՛ պատասխանատուները շարքային զինվորներն են, իսկ ով պետք է վերահսկեր այդ հարաբերությունները, ով պետք է  կարգավորեր, ով պետք է հետևեր հայտարարված օրենքներին, կարգուկանոնը պետք է հաստատի սպայական կազմը։ Եթե օմբուդսմենը հետազոտություն է արել և ևս մեկ անգամ արձանագրում է նրանց պատասխանատվությունը, լավ կլիներ՝ ավելի բաց տեքստով ասեր խնդիրների մասին»,-ասաց Ալեքսանյանը։

Օմբուդսմենի զեկույցում օրինակ է բերվում, որ շարունակում է չլուծված մնալ զորամասերում իրավաբանների և հոգեբանների թափուր հաստիքների համալրման խնդիրը, որի արդիականությունը հատկապես պայմանավորված է այդ պաշտոնները զբաղեցնող անձանցից յուրաքանչյուրի կարևոր գործառույթներով:

Իրավապաշտպանը նշեց, որ չի տեսնում միտումներ, որ ուզում են բանակում փոխել իրավիճակը, որ, օրինակ, իրավաբանը կամ հոգեբանը որ գան, փոխելու են իրավիճակը, քանի որ նախ կամք պետք է դրսևորվի, որ պետք է փոփոխության ենթարկվի բանակը և միայն այդ դեպքում կարող է այս թափուր աշխատատեղերի համալրումը նշանակություն ունենալ։

«Բանակում անարդարության մթնոլորտը շատ ընդգծված է, և լավ կլիներ, որ նրանք, որոնք պետք է համալրեն թափում մնացած իրավաբանների և հոգեբանների հաստիքները, իսկապես կատարեն այդ աշխատանքը։ Դուք գիտե՞ք, որ մինչև հիմա, եթե զինվորին նեղացնում են, նա չի կարող դիմում գրել իր սպային կամ հրամանատարին, քանի որ դա վատ դիտարկում է, վատ մտադրություն է, դրա համար զինվորը կարող է ծաղրի ենթարկվել, էլ չեմ ասում, որ զինվորը կարող է հալածվել։ Այսինքն՝ այստեղ հգամակարգային փոփոխություններ և մոտեցումներ են պետք այս իրավիճակը փոխելու համար։ Բանակում ընդգծված է անարդարությանը սկզբունքը»։

Զեկույցի ուղերձն է՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված ամուր կարգապահությունը մարտունակ բանակի հիմքն է»:

Ալեքսանյանի խոսքով՝ այստեղ իրավունքի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, որովհետև մինչև հիմա բանակում գործում է սովետական համակարգը, և եթե զինվորը չի կարող անգամ մեկ բողոք գրել իր նկատմամբ անարդար մոտեցման, կամ իրեն բռնության ենթարկելու կամ անարդար մեղադրելու հետ կապված, էլ ինչ իրավունքի մասին է խոսքը․

«Այս մթնոլորտը պետք է փոխել բանակում, զինվորը պետք է իմանա, որ եթե իրեն հալածում են, հետապնդում, ծաղրում են, ինքը կարող է իր վերադասին գրել և խնդրել, որ իրեն պաշտպանեն կամ խնդրեն, որ իրական մեղավորին պատժել, հենց այս մթնոլորտն է բացակայում բանակում, այն մոտեցումները, որոնք դրվում են, ուղղակի կյանքի չեն կոչվում։ Շատ եմ ցավում, որ այդ մթնոլորտը բանակում պատերազմը չփոխեց»,-հավելեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում