Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

ԵՄ վճռական որոշումը Կովկասի հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության կապակցությամբ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ինձ անհանգստացնում է այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը։ Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները, իրականացնել համապարփակ կարգավորման հասնելու աշխատանքներ», գրել է Կլաարը իր թվիթերյան էջում:

Առաջին հայացքից Կլաարի գրառումն ու մտահոգությունը դիվանագիտական ստանդարտի մաս են, որովհետև ի վերջո այդպիսի դեպքերում առաջանում է հարց, թե Եվրամիությունն օրինակ գործուն ինչ քայլեր կարող է ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Առավել ևս, որ Հայաստանն ու Ադրրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ լինելուց բացի, նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ են: Իհարկե հարց է, ծրագիրը կա՞, թե՞ վաղուց մեռած է: Սակայն, այստեղ ահա հարկ է նկատել բավականին ուշագրավը:

Նոյեմբերի 15-ին տեղի է ունենում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի երկրների արտգործնախարարների հավաքը, որը թերևս նախապատրաստական փուլ է դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովից առաջ: Իսկ այդ Վեհաժողովում քննարկվելու են կարևոր հարցեր, մասնավորապես Եվրամիության ֆինանսական աջակցության նոր ռազմավարությունը: Հիշեցնենք, որ դրանով նախատեսված է շոշափելի օգնություն նաև Հայաստանի համար, ընդհանուր առմամբ մոտ 2,6 միլիարդ դոլարի ֆինանսական փաթեթր, որի 1,5 միլիարդին մոտ մասը դրամաշնորհ: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանին օրինակ նախատեսվում է ընդամենը մոտ 100 միլիոն եվրոյի հատկացում: Սա իհարկե ունի տարբեր պատճառներ, որոնց թվում և Ադրբեջանի զգալի ֆինանսատնտեսական ռեսուրսային առավելությունը Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ, բայց նաև Հայաստանի ու Վրաստանի ժողովրդավարական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ:

Ֆինանսական աջակցության փաթեթը Եվրամիության համար ակնհայտորեն ունի ռազմավարական նշանակություն՝ Կովկասում Հայաստանի և Վրաստանի միջոցով դիրքերի ամրացման համար: Սակայն, այդ փաթեթի ճակատագիրը զգալիորեն կախված է ռեգիոնալ կայունությունից: Իսկ ո՞վ կարող է ամենից շահագրգռված լինել Եվրամիության այդ փաթեթը չիրացնելու հարցում: Դե իհարկե նա, ում ամենից քիչն է առնչվում այդ փաթեթը, և ում համար այն կարող է առաջացնել առնվազն ավելորդ մրցակցություն: Այստեղ իհարկե Ադրբեջանի և Թուրքիայի շահագրգռությունը միարժեք է: Ինչպիսին է Ռուսաստանի մոտեցումը, պարզ չէ, սակայն այն, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ խոսում են Հայաստանում մինչև 2 միիարդ ներդրում անելու մտադրության մասին, վկայում է, որ Մոսկվան էլ մի կողմից փորձում է մրցունակ լինել ԵՄ փաթեթի համեմատ, մյուս կողմից սակայն կարող է շահագրգռված լինել այդ փաթեթի ընդհանրապես արգելակման հարցում: Սա իհարկե զգալիորեն ենթակա է ԵՄ-Ռուսաստան հարաբերությանը, որը հայտնվում է ծանր ճգնաժամի նոր փուլում, կապված լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ: Այս իրավիճակում, Եվրամիությունն անշուշտ զգայուն է Կովկասի կայունության նկատմամբ: Սակայն ողջ հարցն այն է նաև, թե գործնականում ԵՄ որքանով է կենսունակ և վճռական իր շահերն ու հետաքրքրությունները, իր ծրագրերը պաշտպանելու և առաջ մղելու հարցում: Եթե Բրյուսելը սպասում է Կովկասում ջերմոցային իրավիճակ, ապա այն չի ստանա երբեք: Հետևաբար, Կովկասում որևէ բան կամ պետք է կարողանալ վերցնել, կամ ամեն ինչ վերածվում է պարզապես հռչակագրային ժամավաճառության: Որի միջոցով գուցե դարձյալ ստացվում են ինչ-որ բաներ, բայց հաստատ ոչ Կովկասում: Կովկասում այդ պարագայում ավելի շուտ զգացվում են այլ ուղղություններով ստացվող ինչ-որ բաների հետևանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում