«Հայաստանը միայնության մեջ է մնացել․ մեր դաշնակիցը արգելել է կրակել և մեր կողքին չէ»,-նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ վերլուծելով Հայաստանի սահմաններին իրավիճակը։ Նշում է՝ Ռուսաստանի մեսիջը հետևյալն է․ կրակեք, բայց այդ պատերազմում դուք մենակ եք մնալու, դա իմ պատերազմը չի լինելու՝ անկախ դաշնակցային պարտավորություններից։