«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել Արթուր Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության քարտուղարի պարտականությունները։Շնորհակալ եմ մեր երկրի համար կարևորագույն այս շրջափուլում նման վստահության համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Հովհաննիսյանը:
Մինչ այդ խմբակցության քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Նազելի Բաղդասարյանը, ով նշանակվեց Շիրակի մարզպետ: