Thursday, 12 09 2024
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել
15:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն

Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին

IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը և 8․057․944 ՀՀ դրամ փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։

Գումարը տրամադրել են ընկերությունները՝ Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցելով 1 դրամ։

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ նախագիծը բարձրացրել է նաև երկու ընկերությունների հաճախորդների սոցիալական պատասխանատվության գիտակցությունը․ «Մենք հատկապես ուրախ ենք, որ մեր հաճախորդներից ստանում ենք այն արձագանքը, որ Իդրամով վճարումները նախընտրում են ոչ միայն արագության և հարմարավետության հաշվին, այլ նաև այն գիտակցության, որ իրենց այդ վճարման դիմաց մենք 1 դրամ ենք փոխանցելու բարեգործական նպատակով»,- ասել է Գոռ Ամիրյանը։

Արդեն հայտնի է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն․ ընկերություններից հայտնում են, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Nation-Builders» ծրագրին։

«Մեր դպրոցական համայնքերում առկա ներուժի բացահայտման համատեքստում մեծապես կարևորում եմ «Դասավանդի՛ր, Հայաստան»ի և IDBank-ի համագործակցությունը։ Սույնով IDBank-ը միանում է մեր «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով մեր հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված մեր Ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով»,- նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է Բանկի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից։ «Մեր գլխավոր նպատակներից մեկն է ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթական հավասարության ապահովման, որակի բարելավման, կրթության շարունակականության ապահովման գործընթացներում։ Մենք ցանկանում ենք մեր լուման ունենալ ապագա սերնդի կայացման գործում, և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ գործակցությունը դրա վառ ապացույցն է։ Վստահ ենք, որ մեր օգտատերերը, հաճախորդները, ինչպես միշտ, մեծ ակտիվությամբ կշարունակեն վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Իդրամի տերմինալներով և կրկին կդառնան բարի կամքի դեսպան», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և մինչև օրս իրականացրել է 7 ծրագիր՝ տարբեր կազմակերպությունների ուղղելով ավելի քան 45 մլն ՀՀ դրամ։

·                     3.701.910 դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

·                     6.925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

·                     8․648․000 դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին

·                     6962504 դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»

·                     3603291 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

·                     2․521․255 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

·                     5034750 դրամ՝ Տավուշի և Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում