Thursday, 12 09 2024
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ
Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա՝ լույս թունելի վերջում
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է. Պապոյան
Թյուրքալեզու երկրները 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել
Ռուսաստանը սպառնում է «տիեզերական պատերազմով» Թուրքիան ինչու՞ է «վերակողմնորոշվում»
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա
ԵՄ-ի կողմից շատ ավելի բան է արվում, քան կարելի էր սպասել
15:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»

Ֆանարջյան փողոցում սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կան ձերբակալվածներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 09:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ իր ամուսնուն Ֆանարջյան փողոցում գտնվող տանը գտել են մահացած վիճակում։

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վերոնշյալ տղամարդու դիակը՝ մարմնական վնասվածքներով: Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, վերցվել են նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 47 և 45-ամյա տղամարդիկ՝ Երևան քաղաքի 54-ամյա բնակչին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում