Վաշինգտոնը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ նոյեմբերի 15-ին պլանավորված տեսակապով հանդիպումը գլխավորապես նպատակամղված կլինի այն բանին, որպեսզի երկրների միջեւ մրցակցությունը իրականացվի պատասխանատվությամբ եւ չհանգեցնի հակամարտության:
Նոյեմբերի 4-ին կայացած հատուկ ճեպազույցում այդ մասին հայտնել Է ԱՄՆի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ: «Մենք կարծում ենք, որ ղեկավարների մակարդակով այդ հանդիպումը կարեւոր Է, որպեսզի մրցակցությունն իրականացվի համապատասխան կերպով»,- ասել Է նա:
«Այդ փոխգործակցությունը կարեւոր Է, քանի որ թույլ Է տալիս սահմանել մրցակացության կանոններ երկու հանգուցային հանգամանքերի վերաբերյալ: Առաջինը՝ երաշխավորել, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության»,- պարզաբանել Է աշխատակցուհին:
«Երկրորդ, մենք նաեւ կարծում ենք, որ այդ հանդիպումը նպատակամղված Է խաղի կանոնների կատարման ապահովմանը,- նշել Է վաչակազմի ներկայացուցիչը:- Դա հնարավորություն Է նախագահ Բայդենի համար ուղղակիորեն ասելու նախագահ Սի (Ծինպինին), որ ինքը նրանից սպասում Է խաղի կանոնների պահպանում, ինչպես դա անում են մյուս պատասխանատու պետությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: