Լիբիացի ապստամբներն այս պահին փորձում են իրենց հսկողությունը սահմանել մայրաքաղաք Տրիպոլի տանող ճանապարհների վրա: Ապստամբներից մեկը euronews-ին ասել է, որ Քադդաֆին ոչ միայն հաղթելու, այլ նույնիսկ թաքնվելու հնարավորություն այլևս չունի:
Ավելի վաղ հերքվել էր այն տեղեկությունը, թե Քադդաֆիի պատվիրակները Թունիսում բանակցում են ապստամբների ղեկավարության հետ:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է. «Ուժերի դասավորությունը և միջազգային ճնշումը, որին ենթարկվում է Քադդաֆիի իշխանությունը, շատ օգտակար են անհրաժեշտ ուղղությամբ շարժվելու համար.ես կարծում եմ Քադդաֆիին մի քանի օր մնաց»: