Friday, 01 12 2023
Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով
Ներքին Գետաշենում շարունակվում է 32 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցումը
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն իրականացվել է շուրջ 15 տոկոսով
Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել է Հայաստանում սիմուլյացիոն ԲԿ ստեղծելու հնարավորությունը
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
ՀՀ և Մոնտենեգրոյի ԱԳ նախարարները վստահ են երկկողմ օրակարգը հարստացնելու հարցում
Ճամբարակ-Վահան և Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում
Ինչ է կատարվում Հայաստանի երկնքում
Podcast կարևորի մասին
Ուղիղ․ «Հայասաթ-1»-ի պատմական թռիչքը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանը և ԱՄԷ-ն ստորագրել են «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Հանդիպել են ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները կարճատև առանձնազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Շանհայում այցելել է տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն
Վարչապետին է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը․ ՀՀ նախագահի ելույթը COP 28-ում
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ Վահագն Խաչատուրյան
Ինչու՞ է Երևանը ջուր լցնում «Արևմտյան Ադրբեջանի» ջրաղացին
18:50
Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման բարեփոխումների կոչ է արել
Հունվարի 1-ից չլիցենզավորված նախակրթարանները կտուգանվեն

Լարվածության շղթա, ներխուժում և պաշտոնանկություն. ինչ է արել Արշակ Կարապետյանը

Նիկոլ Փաշինյանի որոշումով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ այդ փոփոխության պատճառը սահմանային իրավիճակն է, Հայաստանի արևելյան սահմանի տեղամասերից մեկում ադրբեջանական զորքի Հայաստանի սահման ներխուժման փաստը: Այդպիսով, պաշտոնական Երևանը փաստորեն ընդունում է, որ տեղի է ունեցել ներխուժում, թեև Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այդ մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչու՞ է պատասխանատվության ենթարկվում պաշտպանության նախարարը: Նա դառնում է քավության նոխա՞զ, թե՞ Արշակ Կարապետյանն իսկապես թերացել է և դրա հետևանքը եղել է Հայաստանի սահմանի, ասել կուզի տարածքային ամբողջության հանդեպ ադրբեջանական հերթական ոտնձգությունը:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում ասել է, որ լսելու են ԳՇ պետ Արտակ Դավթյանի զեկույցն իրավիճակի վերաբերյալ: Այս պահը հետաքրքրության է արժանի մեկ այլ առումով: Արդյո՞ք իրավիճակի համար պատասխանատվություն չի կրում զինուժի անմիջական կառավարումով զբաղվող գլխավոր շտաբը, ըստ այդմ նաև շտաբի պետը: Թե՞ այստեղ է, որ կա խնդիր և Արշակ Կարապետյանը գուցե գերազանցել է լիազորությունը ԳՇ պետի հետ և ԳՇ աշխատանքի հետ հարաբերակցության առումով: Հարցերը իսկապես շատ են և հանրության համար թվում է, թե նախարարի փոփոխությունը հասկանալի է, սակայն անկասկած է, որ կան անհասկանալի շատ հանգամանքներ, որոնք կարիք ունեն պարզաբանման, իհարկե որքան թույլ կտա ռազմական գաղտնիքի գործոնը:

Միաժամանակ, պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը, դրան նախորդած սահմանային լարվածությունը հարկ է դիտարկել թերևս ավելի լայն շղթայով: Մասնավորապես, նոյեմբերի 6-ին Արշակ Կարապետյանն այցել էր Արցախ, ինչը ավելի քան տասը ամիս ընդմիջումից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն էր: Այցը հասկանալի է՝ արժանացել էր Բաքվի զայրալից արձագանքին: Փաստորեն, նախարարի այցին հաջորդեց նոյեմբերի 8-ին բացահայտ սադրանք-սպանությունը Շուշիի մերձակայքում: Որքան է ուղիղ պատճառահետևանքային կապը, շատ դժվար է ասել, սակայն իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը բավականին ուշագրավ է: Հետո ադրբեջանցիները տարածեցին տեղեկությունը Սև լճում դիրքային առաջխաղացման մասին, Հայաստանի ՊՆ-ը տարածեց հերքող տեղեկություն ու տեսանյութ: Հետո եղավ Շուշիի մոտ  ադրբեջանական հենակետի ուղղությամբ նետված պայթուցիչի դրվագը, և փաստորեն գրեթե զուգահեռ ներխուժումը Հայաստանի արևելյան սահմանային հատվածներից մեկը: Շղթան անկասկած առաջացնում է հարցեր, սկսած այն բանից, թե արդյո՞ք քննարկվել է նախարարի այցը Արցախ, ինչ շրջանակում, ինչ կարծիք է ունեցել Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք նախարարի պաշտոնանկության համար տեղի ունեցածը առիթ է, ոչ պատճառ, իսկ պատճառներն ավելի խորն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում