Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

«Ապագան կախված է գիտությունից»

Բաղիշ Հարությունյան

«Ապագան կախված է գիտությունից»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Բաղիշ Հարությունյան. «Ապագան կախված է գիտությունից: Ինչքան զարգացած է այսօր գիտությունը, այդքան լավ ապագա կունենա այդ երկիրը: Հայաստանում գիտությունը մեծ հեռանկարներ ունի»:

Բաղիշ Հարությունյանը 30 տարեկան է, ծնվել է Տավուշի մարզի Կողբ գյուղում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում (գիտական ղեկավար՝ ան․գ․թ․ Վիգեն Գոգինյան): 2018թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հեղինակ է 10 հոդվածների և միջազգային գիտաժողովների 5 թեզիսների: Երիտասարդ գիտնականը կարևորում է միջազգային հարթակներում փորձի փոխանակումը՝ նշելով, որ այն մեծ հնարավորություններ է բացում:

Մանկական հետաքրքրությունից դեպի լուրջ գիտություն

Բաղիշ Հարությունյանը դեռ դպրոցական տարիներից հետաքրքրված էր կենսաբանություն առարկայով: Այսօր արդեն մասնագիտությամբ մանրէաբան է, զբաղվում է ֆոտոսինթեզող միկրոօրգանիզմներով. «Կա այնպիսի միկրոօրգանիզմ, որի միջոցով այդ նյութի սինթեզն առաջին անգամ հայտնաբերել է մեր լաբորատորիան, և փորձել ենք մուտացիաների, կլոնավորման միջոցով բարձրացնել տվյալ նյութի արտադրողականությունը»:

2015 թ-ից մինչև այսօր Բաղիշը զբաղվում է ծիրանագույն ծծմբային և ոչ ծծմբային ֆոտոսինթեզող բակտերիաների և ցիանոբակտերիաների մեկուսացման, կենսաբանական հատկությունների ուսումնասիրման և 5-ամինալևուլինաթթվի կենսասինթեզի ուսումնասիրման հարցերով: «5-ամինալևուլինաթթուն ունի կիրառման լայն հեռանկարներ, օժտված է ուռուցքային բջիջներում կուտակվելու ընդունակությամբ, այդ պատճառով կիրառվում է տարբեր տեղակայման չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև ոչ ուռուցքային բնույթի մաշկային հիվանդությունների ֆոտոախտորոշման և ֆոտոդինամիկ թերապիայի համար», – ասում է նա։

Միջազգային փորձը և նոր հնարավորությունները

Բաղիշ Հարությունյանը վերապատրաստվել է Բուլղարիայի Դոբրիչ քաղաքի Միջազգային Համալսարանական Քոլեջում, Խորվաթիայի Զագրեբի համալսարանի սննդի տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Բոժիդար Շանտեկ), այնուհետև Իտալիայի Պադովայի Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում: Այստեղ պրոֆեսոր Էլիզաբետտա Բերգանտինոյի ղեկավարությամբ իրականացրել է «5-ամինալևուլինաթթվի ռեկոմբինանտ շտամ-արտադրիչների կառուցումը՝ Synechocystis ցիանոբակտերիայի կիրառմամբ» համատեղ գիտահետազոտական աշխատանքը։

Բաղիշը նշում է, որ կան նախադրյալներ տվյալ աշխատանքի հետագա առաջխաղացման համար, ինչպես նաև Պադովայի Համալսարանի Կեսաբանության ֆակուլտետի հետ համագործակցության:

Պադովայի Համալսարան, պրոֆեսոր Էլիզաբետտա Բերգանտինոյի հետ

Ինչպես ունենալ մրցունակ գիտություն

Բաղիշ Հարությունյանի կարծիքով՝ գիտությունը զարգացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի և արտասահմանյան գործընկերների համագործակցության մակարդակը: «Նաև անհրաժեշտ է զարգացնել գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազան, պարզեցնել գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի համար գնումների գործընթացը և զգալիորեն ավելացել ֆինանսավորումը:

Զարգացնելով ենթակառուցվածքները և նյութատեխնիկական ռեսուրսները՝ հնարավոր կլինի իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր որակի գիտական հետազոտություններ, և ստանալ աշխարհում մրցունակ և արժեքավոր գիտական արդյունքներ: Ինչքան բարձր է գիտության մակարդակը և որքան տեսանելի են կիրառական արդյունքները, այդքան բարձր է գիտության վարկանիշը», – ասում է գիտնականը։

Բաղիշը շեշտում է, որ իր ապագան տեսնում է Հայաստանում՝ ակտիվ համագործակցելով արտասահմանյան գիտնականների հետ և ստեղծելով նոր կապեր: «Լինեմ լավ գիտնական, իմ աշխատանքը լավ կատարեմ», – վստահ է Բաղիշ Հարությունյանը:

Հրապարակումը՝ sci.am-ից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում